Հունիսի 8-ին, ժամը 5-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ հափշտակել են Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի
լուսարձակները բացահայտ հափշտակել է Աղասու փողոցի 26-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ խոստովանել կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...