Գլխավոր Քաղաքական «Ես իդեա եմ տալիս». Փաշինյանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմքերի մասին

«Ես իդեա եմ տալիս». Փաշինյանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմքերի մասին

1621
0

2017-ին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձեւով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները:

Երեւի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձեւով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասաց Փաշինյանը: