Գլխավոր Քաղաքական Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց

1303
0

NEWS.am-ը․

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։

«Պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին։ Վաղը՝ 16։30-ին կշարունակվի դատական նիստը։ Վաղվա նիստից հետո, ըստ իրավիճակի էլ կպատասխանենք ձեր հարցերին»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, չպատասխանելով լրագրողների հարցերին, հեռացավ։

Նշենք, որ դատական նիստն ընթանում էր դռնփակ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել երկու միջնորդություններին։