Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը նոր թափ է ստանում. Հովհաննես Թամամյանն ուղղությունը...

«Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը նոր թափ է ստանում. Հովհաննես Թամամյանն ուղղությունը թեքում է Հայկ Հարությունյանի կողմը

2889
0

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործով նախաքննությունը: 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը Հովհաննես Թամամյանն էր, և նա դեռ 2008թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ստացել եմ որոշման կատարման թույլտվությունը նախարարից, ոստիկանապետից և առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թամամյանն, ընդհակառակը, պնդել է, թե ինքն այդ օրերին որոշող չի եղել: «Ես չեմ ղեկավարել… Ես չեմ կարող վախենալ, որովհետև ես գործողություն չեմ արել, ովքեր արել են, թող մտածեն»:

Նա նաև խորհուրդ է տվել այս հարցերով դիմել ոչ թե իրեն, այլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Իսկ որ ամենաուշագրավն է, թավշյա հեղափոխության մասին խոսելիս Թամամյանն ասել է. «Շատ լավ, վերջապես այս ժողովուրդը ազատվեց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: