Գլխավոր Քաղաքական Գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին...

Գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին (տեսանյութ)

2959
0

Tert.am-ը գրում է․

Հայ ժողովուրդը ցնցված է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ:

Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել, և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Ցնցող են բացահայտումները, շոկային են հայ հանրության համար: Երեկ շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել այն աշխատակիցներին, ովքեր մշակել ու իրականացրել են այս օպերացիան»,-ասաց Փաշինյանը:

Խոսքն ուղղելով Արթուր Վանեցյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորը հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, և դրան նախորդել է ծավալուն աշխատանք:

Վարչապետը հույս հայտնեց, որ գործի նախաքննությունը կընթանա պատշաճ մակարդակում, դատախազությունը կապահովվի պատշաճ քննություն, որպեսզի գործի բոլոր մասնակիցները պատասխանատվության կանչվեն՝ անկախ կոչումներից ու հարակից հանգամանքներից:

https://youtu.be/i9ytVkuiK4w

Ամբողջական նյութը կարդացեք աղբյուր կայքում: