Գլխավոր Լուրեր Շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվածի մասին

Շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվածի մասին

5779
0

Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվածի մասին Facebook-ում գրել է  Շուշան Պետրոսյանը:

«Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թանկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից:

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ:

Երեւանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։

Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։

Էրեխեքի նամակները… Էն շտապօգնության մեքենան, որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք… մթերք, հագուստ…

Աստված, ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու!!!»,- գրել է պատգամավորը: