Գլխավոր Լուրեր Ժամանակը կգա, և ներկայիս իշխանությունը ու Նիկոլ Փաշինյանը կհասկանան, որ չեն կարող...

Ժամանակը կգա, և ներկայիս իշխանությունը ու Նիկոլ Փաշինյանը կհասկանան, որ չեն կարող ղեկավարել իրենց կողմից պարտության հասցված երկիրը, և կհեռանան. Նարինե Դիլբարյան

1428
0

2020-ը շատերի համար եղավ պատրանքներից ձերբազատվելու տարի, այն ցույց տվեց, որ «անտաշ քարերը» ոչինչ էլ չեն կարող անել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով կառավարությունում ու ԱԺ-ում անփորձ գործիչների ներգրավմանն ու հարցին՝ ի՞նչ կլիներ հակառակ դեպքում:

«Առաջին հարվածը սկսկեց համաճարակի խնդիրներից, և մենք հասկացանք, որ այն նոր կադրերը, որոնք եկան, ու, իրենց կարծիքով, բարորակում կատարեցին, իրականում պարզապես համակարգի կազմաքանդում արեցին: Ոչ միայն չկարողացան լուծել համավարակի առաջ քաշած խնդիրները, այլև հետագայում ակհայտ դարձավ, որ անփորձ մարդիկ դիվանագիտական ասպարեզում իրենց գործը կիսատ թողեցին, եղածը խառնեցին, իսկ երբ դիվանագիտության ասպարեզում կանգառներ են, ապա պատերազմն իր ամբողջ անողոքությամբ ավելի արագ է վրա հասնում: Գինը շատ ծանր էր, որը մենք վճարեցինք՝ հասկանալու համար այս պարզ խոսքը, որ կրթյալ մարդիկ ամեն տեղ են պահանջված: Սա, ըստ ամենայնի, այն փորձությունն էր, որից պետք է դուրս գայինք»,-ասաց Դիլբարյանը:
Հասարակության՝ պատրանքներից ձերբազատման գործընթացը, ըստ Դիլբարյանի, մեծ եղավ, բայց նրա կարծիքով՝ դժվար է ասել, թե մենք որոշ սխալներ չենք կրկնի. «Այդուհանդերձ, ես կարծում եմ՝ 2021-ը կդառնա իսկապես արհեստավարժ և փորձառու մարդկանց առավելություն և ճանապարհ տալու տարի»:

Նրա խոսքով՝ պատերազմի եզրափակիչ շրջանից նկատել է, որ ներկա և նախկին իշխանությունները հանրության մի մեծ հատվածի համար հայտնվել են նույն հարթության վրա:
«Պարզապես ունենք հանրության մի մեծ շերտ, որը «նախկիններին» ոչինչ չի ներում, որովհետև տեղի ունեցան հանրային կարծիքի մշակման՝ հետևողականորեն անցկացվող գործողություններ: Կարծում եմ՝ դեռ հետագայում պետք է վերլուծենք, թե ովքեր, ինչպիսի գործիքներով, ինչպիսի արտաքին ուժերի ազդեցության տակ իրականացրին ատելության սերմանում: Ատելությունը, որը սերմանվեց, տվեց զարհուրելի արդյունք: Նիկոլ Փաշինյանն այդպիսի մեծ հաջողությամբ եկավ իշխանության և դեռ այսօր էլ կարողանում է պահպանել իշխանությունը, որովհետև կա հասարակության մի շերտ, որը խիստ վախենում է «նախկիններից»: Այսինքն՝ «նախկինները» Նիկոլ Փաշինյանին ու ներկաներին խիստ պետք են, որ իրենց որպես փրկիչներ ներկայացնեն: Կարելի է ասել՝ ուղեղների լվացում էր»,-ասաց Դիլբարյանը:

Նրա պնդմամբ՝ հիմա արդեն «գետի» հունը փոխել է պետք: «Կհասնենք այդ նպատակին, երբ Հայաստանում իսկապես կատարվի իշխանափոխություն, ձևավորնեք նոր կառավարություն, որը իսկապես կլինի ազգային համաձայնության կառավարություն: Մենք բավականին երկար իրար վրա քարեր նետեցինք, հիմա պետք է գա քարերը հավաքելու ժամանակը: Կարծում եմ՝ այդ ժամանակը կգա, և ներկայիս իշխանությունը ու Նիկոլ Փաշինյանը կհասկանան, որ իրենք չեն կարող ղեկավարել իրենց կողմից պարտության հասցված երկիրը, և կհեռանան, կունենանք օրենսդրական իշխանափոխություն, որից հետո կձևավորվի այնպիսի թիմ, որը կկարևորի ռազմական պաշպանվածությունը, գիտությունը, կրթությունը»,-ասաց Նարինե Դիլբարյանը

Նոր տեսանյութ.