Գլխավոր Լուրեր Միայն իմանաք, ԱՄՆ կոնգրեսը ուզում է

Միայն իմանաք, ԱՄՆ կոնգրեսը ուզում է

984
0

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է մոտ ապագայում օրենսդիր մարմնի կողմից ներկայացված օրենսդրական նոր փաթեթի քննարկում իրականացնել, որը ներառում է գենդերապես չեզոք դիմելաձևերի սահմանումն ու կիրառումը: Մասնավորապես՝ առաջարկվում է «he» և «she» (նա) դերանունները փոխարինել «ներկայացուցիչ» կամ «դելեգատ» տերմիններով: Հանրապետականները քննադատության են արժանացրել այս մտահղացումը:

Բացի դրանից, «հայր» և «մայր» բառերը կարող են փոխարինվել «խնող», իսկ «եղբայր» և «քույր» բառերը՝ «հարազատ» բառերով: Գենդերային պատկանելություն ցույց տվող դերանուններն ու այլ բառերը փոխարինվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամների հավանությամբ:

Համաձայն գաղափարի՝ նախատեսվում է նաև հատուկ կոմիտե ստեղծել, որը կպայքարի տնտեսական անհավասարության դեմ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի և Ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Ջեյմս Մաքհովերնի հայտարարության մեջ նշվում է, որ Կոնգրեսը մտադիր է որոշել «խտրականության՝ հիմնված ռասայի, մաշկի գույնի, էթնիկ պատկանելության, կրոնի, սեռի, սեռական կողմնորոշման, գենդերային կողմնորոշման վրա, հետ կապված հարցերը» դերանունների և դիմելաձևերի փոփոխության միջոցով: