Այս թեստը, որ այսօր ներկայացնում ենք, որոշում է, թե անհատի 16 տիպերից որին եք դուք պատկանում։
Պատասխանելով 4 հարցի՝ դուք կիմանաք ձեր անհատական նախընտրությունները։
Դե, իսկ հիմա պատասխանենք հարցերին, միայն թե՝ անկեղծ.
1. Դու հոգնել ես և «մարտկոցդ» շուտափույթ լիցքավորման կարիք ունի։ Ինչ կանես. Կշփվես ընկերներիդ հետ (E) թե՞ տանը գիրք կկարդաս կամ ֆիլմ կդիտես (I):
2. Որ բնութագրումն է ավելի համապատասխանում քեզ. Ես սիրում եմ ապրել ներկա պահով, առանց իրականությունից կտրվելու, ուշադրություն դարձնելով մանրուքներին և անելով ամեն անհրաժեշտը (S): Ես սիրում եմ գաղափարներ և տեսություններ, սիրում եմ պատկերացնել ապագան, տարված եմ խորհրդանիշերով, հաճախ եմ երազում (N):
3. Դու պետք է կարևոր որոշում կայացնես, օրինակ թե ուր ընդունվես սովորելու, կամ բաժանվես ընկերոջիցդ թե՝ ոչ։ Ինչպես դու կդառես. Տրամաբանորեն և ռացիոնալ (T) թե կլսես սրտիդ ձայնին, հաշվի առնելով հույզերն ու ուրիշների զգացմունքները (F):
4. Դու պատրաստվում ես ինչ որ միջոցառում այցելել։ Դու կնախընտրես ամեն բան նախօրոք ծրագրել և կազմակերպել (J) թե սպոնտան կգործես, ճկուն, ըստ իրավիճակի (P):
Իսկ հիմա կարդա ստացված չորս տառերը և գտիր քո տիպը
INTJ: Մարտավար
Ամենահազվադեպ տիպերից է։ Նման մարդիկ դժվար են ընկերներ գտնում, որոնք կհամապատասխանեն իրենց ինտելեկտին, նրանք հարուստ երևակայություն ունեն, բայց բավական փակ են։ Նրանք միշտ ամբիցիոզ նպատակներ են դնում իրենց առջև և գիտեն, թե ինչպես հասնեն դրանց՝ առան ավել էներգիա ծախսելու։
INTP: Գիտնական
Քիչ ավելի հաճախ հանդիպող տեսակ։ Նրանք հպարտանում են իրենց ստեղծագործ բնույթով և հնարամտությամբ, նրանք վառ ինտելեկտով են օժտված։ Կարող են փիլիսոփաներ և հայտնագործողներ լինել։ Նրանց համար ամենավատը՝ բոլորին նման լինելն է։
ENTJ: Հրամանատար
Հրամանատարները խարիզմայի և ինքնավստահության խառնուրդ են, նրանք կարող են իրենց շուրջը հավաքել ամբոխին և հասցնել նպատակին։ Նրանք պատրաստ են ամբողջովին տրվել նպատակին հասնելու համար։
ENTP: Բանավիճող
Նրանք ամենից շատ վեճեր են սիրում, նրանք քո փաստարկները փշուր–փշուր կանեն և քամուն կտան։ Եվ այդ ամենը ոչ թե ինչ որ նպատակի համար, այլ զուտ՝ հաճույքի։ Նրանք սուր միտք ունեն և գիտելիքների մեծ պաշար։ Նրանք միշտ բյուրեղյա մաքրությամբ են աչքի ընկնում, չնայած որ կարող են այնպիսի գաղափար պաշտպանել, որին իրենք էլ չեն հավատում, զուտ բանավեճի համար։
INFJ: Ակտիվիստ
Հազվադեպ տիպերից է։ Ակտիվիստները իդեալիստներն են, որոնք նախընտրում են գոծել։ Նրանք չեն սավառնում ամպերում, այլ կոնկրետ քայլեր են ձեռնարկում,կոնկրետ խնդիրներ լուելու համար։ Նրանք իրենց նվիրում են կարիքավորներին օգնելուն և հավատում են, որ մի օր այդ խնդիրն էլ ամբողջովին կլուծեն։
INFP: Միջնորդ
Ահա և իսկական իդեալիստները։ Գնալով դեպի իրենց նպատակը, նրանք առաջնորդվում են միայն սկզբունքներով, բոլորի մեջ միայն բարին փնտրելով։ Հաճախ չհասկացված են մնում, սակայն համախոհ գտնելով, ուրախության և ոգեշնչման աղբյուր են դառնում։ Նրանց սովորաբար հանգիստ են համարում, բայց մեջից նրանց միշտ կրակ է վառվում, որը կարող է ամեն պահի բոցավառվել։
ENFJ: Մարզիչ
Առաջնորդի ևս մեկ տեսակ, որ լի է կրքով և խարիզմայով։ Նրանք հաճույքով օգնում են մարդկանց, փորձելով ավելի լավը դարձնել աշխարհը, դրա համար օգտագործելով իրենց օրինակը։ Նրանք միշտ ինքնավստահ են և շուրջը բոլորին ցանկանում են ինքնավստահություն ներշնչել։
ENFP: Մարտիկ
Անկախ և էներգիայով լեցուն մարտիկներն այն մարդիկ են, որոնք հաճախ պարագլուխներ են դառնում։ Սակայն նախընտրում են վայելել զգայական կոնտակտները։ Յուրաքանչյուր մարտիկ, իր տեսակով, ազատ ոգու կենդանի մարմնավորումն է։
ISTJ: Ադմինիստրատոր
Ամենատարածված տիպերից է։ Նման մարդկանց գլխավոր հատկանիշներից է ամբողջականությունը, պարտքին հետևելն ու գործնականությունը։ Նրանք պատասխանատու են, հպարտանում են իրենց աշխատանքով և միշտ պատասխան են տալիս իրենց քայլերի համար։ Կարող են դառնալ ցանկացած կազմակերպության միջուկը,որտեղ գնահատվում են օրենքներն ու ստանդարտները։
ISFJ: Պաշտպան
Իսկական ալտրուիստներ, որոնք գնահատում և հասկանում են սոցիալական կապերի նշանակությունը։ Միշտ բարուն բարիով են պատասխանում։ Ավելի հաճախ նրանք փակ և հանգիստ են։ Բավական հավասարակշիռ տեսակ է, որի մեջ կարող են նաև սեփական անհատական գծեր ի հայտ գալ։
ESTJ: Մենեջեր
Մենեջերները նրանք են, ովքեր հստակ բաժանում են աշխարհը սևի ու սպիտակի, սխալի ու ճշտի։ Նրանք հավատում են ազնվությանն ու պարկեշտությանը, այդ պատճառով էլ գնահատվում են շրջապատի կողմից անկեղծ խորհուրդների և խելամիտ փաստարկների համար։ Հիմնականում միշտ պաշտպանում են ավանդական արժեքները։
ESFJ: Հյուպատոս
Լիովին սոցիալական էակների իդեալական օրինակ է, նրանք միշտ պետք է մարդկանց մեջ գտնվեն և հետ չմնան նրանցից։ Ամենից շատ նրանց հուզում է իրենց սոցիալական կարգավիճակը, և նաև, թե որքանով է առողջ և երջանիկ իրենց շուրջը եղած հանրությունը։
ISTP: Վիրտուոզ
Վիրտուոզներն առաջ են շարժվում՝ առաջնորդվելով հետաքրքրասիրությամբ և ռացիոնալիզմով. ամեն նոր բան նրանք պետք է անձամբ փորձեն։ Նրանք ստեղծագործ են, նախագծից նախագիծ են գնում, բայց ոչ թե հանուն բարձրագույն նպատակի, այլ հենց ընթացքի համար։
ISFP: Արտիստ
Սրանք ստեղծագործ անհատներն են, սակայն դա չի նշանակում, թե նրանք դրսևորվելու են արվեստի ինչ որ մի ճյուղում։ Հնարավոր է դա միայն արտաքնապես դրսևորվի։ Արտիստները սիրում են փորձարկումներ անել։ Նրանց նշանաբանն է. «Չփորձեք ինձ սահմանափակել»։
ESTP: Գործարար
Կենցաղային հասարակ հումորի տեր լինելով՝ նրանք նախընտրում են ուշադրության կենտրոնում գտնվել։ Բեմ դուրս գալու գնդրանքի դեպքում նա առաջինը կվազի և մի կողմ կհրի ամաչկոտ ընկերոջը։ Նրանք սիրում են երկար զրուցել այն մասին, թե ինչ է տեղի ունենում տվյալ պահին, բայց ավելի շատ նրանք սիրում են գործել։
ESFP: Զվարճասեր
Սա մարդկանց այն տիպն է, որ ապրում է ներկա պահով, ցանկացած պահի նրանք կարող են պարի մեջ մտնել, պարզապես, քանի որ ցանկություն ունեն։ Նրանք առատորեն և անկեղծորեն հույզեր են պարգևում շրջապատին, որպեսզի բոլորը կարողանան զգալ պահի հրաշալիությունը։ Այս տիպի մարդիկ միշտ ուշադրություն են գրավում զրուցելու իրենց ունակությամբ, չէ որ նրանց համար աշխարհը՝ թատրոն է։