Գլխավոր Լուրեր Հայտնի է դարձել, թե ինչու Covid-19-ի պատվաստանյութը միշտ չէ, որ գործում է

Հայտնի է դարձել, թե ինչու Covid-19-ի պատվաստանյութը միշտ չէ, որ գործում է

913
0

Հոլանդացի գիտնականները հայտնաբերել են պատճառը, թե ինչու որոշ մարդկանց պատվաստումը չի օգնում պաշտպանվել Covid-19-ից: Այս մասին հայտնում է Cell Systems-ը:

Ուսումնասիրության ընթացքում աշխատանքի հեղինակները հարյուրավոր մարդկանց հակամարմինների հետազոտության են ենթարկել կենսամոլեկուլային մաս-սպեկտրոմետրային եղանակով: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ իմունային համակարգը բնութագրվում է նույն յուրահատկությամբ, ինչ մատնահետքերը, որն արտահայտվում է հակամարմինների կոնցենտրացիայի և փոփոխականության տարբերությամբ: Սա նշանակում է, որ իմունային համակարգը յուրաքանչյուր դեպքում տարբեր կերպ է արձագանքում պատվաստանյութին կամ վիրուսին: Ահա թե ինչու է, կարծում են հետազոտողները, ոմանք երկրորդ անգամ են վարակվում կամ նրանց վրա պատվաստանյութը ազդեցություն չի ունենում: Նույն հայտնագործությամբ կարելի է բացատրել հիվանդության ընթացքի աստիճանի տարբերությունները:

Այյդ պատճառով գիտնականներն առաջարկել են իրականացնել հակամարմինների զանգվածային անալիզի գործընթաց: