Գլխավոր Դեսից-դենից Ամբողջ օրը ականջակալ կրելը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար

Ամբողջ օրը ականջակալ կրելը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար

1786
0

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ականջակալների երկարատև օգտագործումը կարող է ականջի ծծմբի հետ կապված խնդիրներ առաջացնել: Ծծումբն ունի մոմանման տեքստուրա և ներկայացնում է իրենից անջրանցիկ և պաշտպանիչ շերտ: Այն խոնավեցնում է ականջի անցքի մաշկը և հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ՝ կանխելով վարակը, պատնեշ ստեղծելով միջատների, բակտերիաների և ջրի համար:

Ականջը ինքնամաքրվում է, այնպես որ ընդհանրապես ականջները մաքրելու կարիք չկա: Սակայն, եթե ականջի անցքն արգելափակված է, ականջի ծծումբը չի կարող նորմալ շարժվել դեպի դուրս:

Եթե ​​ժամանակ առ ժամանակ ականջակալներ օգտագործել, ապա խնդիրներ չպետք է լինեն: Բայց երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ.

  • ծծումբը դառնում է ավելի խիտ, ինչը դժվարացնում է դրա մարմնից հեռացումը;
  • չկա ինքնամաքրում, ինչը կարող է հանգեցնել բորբոքման;
  • չկա օդի հոսք, ինչը ծծումբը չափազանց կպչուն է պահում՝ առաջացնելով դրա կուտակում;
  • քրտինքը և խոնավությունը մնում են ականջներում՝ մեծացնելով բակտերիալ և սնկային վարակների հավանականությունը;
  • ընդհանուր հիգիենան նվազում է, եթե ականջակալները կանոնավոր կերպով չեն մաքրվում;
  • լսողության խանգարում, եթե ձայնը չափազանց բարձր է:

Եթե ​​ականջի մեջ մեծ քանակությամբ ծծումբ է կուտակվում, կարող են առաջանալ լսողության խնդիրներ և այլ ախտանիշներ, ինչպիսիք են ցավը, գլխապտույտը, ականջներում աղմուկն ու քորը: