Գլխավոր Դեսից-դենից Սպիտակ շերտ կսկսվի կենդանակերպի 5 նշանների կյանքում. Որոնց աշնան երկրորդ կեսը երջանկություն...

Սպիտակ շերտ կսկսվի կենդանակերպի 5 նշանների կյանքում. Որոնց աշնան երկրորդ կեսը երջանկություն կբերի

2822
0

Երջանկությունը խոստանում է այս աշնան երկրորդ կեսին լցնել կենդանակերպի մի քանի նշանների կյանքը:

1. Ջրհոս

Նրանց երջանկությունը նման կլինի հզոր տարերքի: Նրա համար բացարձակապես սահմանափակում չի լինի: Դա կազդի ամեն ինչի վրա՝ փողի, աշխատանքի, սիրո, ընտանեկան հարաբերությունների, ընկերության:

Ամեն ինչ հանկարծ կդառնա այնքան ուրախ, թեթև, իսկ Ջրհոսներ կսավառնեն՝ իրենց զգալով գրեթե ամենակարող, ոնչով էլ կհիացնեն շրջապատին՝ հարազատներից և ընկերներից մինչև ուղղակի ծանոթներ և մտերիմներ:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս վտրամադրվածությունը կտևի շատ երկար և չի սահմանափակվի միայն աշնան կեսով: Եվ սա հիանալի է, ինչպես շուտով կհամոզվեն իրենք՝ Ջրհոսները:

2. Կշեռքներ

Կշեռքները վաղուց զգացել են ընտրության տանջանքը միանգամից մի քանի հարցերում: Նրանք զգում էին, որ հայտնվել են խաչմերուկում և չգիտեն, թե ինչպես վարվել և ինչ են իրենք ցանկանում ապագայում: Դա դառնում էր լուրջ խնդիր, և ահա… Ամեն ինչ կփոխվի:

Կշեռքները վերջապես կգտնեն ներդաշնակություն, մեկընդմիշտ կգտնեն այն իրենց զգացմունքների, ցանկությունների, հույզերի մեջ: Նրանք կկարողանան հասկանալ իրենց և սիրել իրենց, ճիշտ որոշում կայացնել և հանգստանալ առաջին անգամ երկար ժամանակ անց: Այս իրավիճակը նրանց կսովորեցնի, թե ինչպես հնարավորինս քիչ բարդացնել կյանքը, գնահատել հանգիստն ու պարզ հաճույքները:

3. Խոյ

Խոյերը կլինեն վառ օրինակներ այն բանի, որ մենք ինքներս ենք տերը մեր ճակատագրի, և մեր երջանկությունը միշտ միայն մեր ձեռքերում է: Գործադրված բոլոր ջանքերը կփոխհատուցվեն: Ամեն ինչ իրականություն կդառնա աշնան երկրորդ կեսին, անկախ նրանից, թե ինչի է ձգտում Խոյը, անկախ նրանից, թե ինչի մեջ են նետում իրենց ողջ ռեսուրսը:

Նրանց մտերիմները պետք է այս ընթացքում աջակցեն նրանց, կամ գոնե պարզապես անկեղծորեն ուրախանան նրանց համար: Սա կդարձնի նրանց երջանկությունը լիարժեք, կլցնի կյանքը նոր իմաստներով և թույլ կտա փայլել վառ գույներով: Էլ ինչի՞ մասին կարելի է երազել:

4. Կույս

Կույսերին նույնպես սպասվում է վերջին տարիների կյանքի ամենալուսավոր շերտերից մեկը: Այս ժամանակահատվածում շատ բան կբարելավվի. հին կոնֆլիկտները կլուծվեն, հնարավոր կլինի հեշտությամբ հաշտություն կնքել ընկերների և ընտանիքի հետ, շտկել հին սխալները կամ արժանապատվորեն ընդունել պարտությունը, որպեսզի հնարավոր լինի համարձակորեն առաջ գնալ՝ առանց հետադարձ հայացք նետելու:

Այս բոլոր հնարավորությունները չպետք է բաց թողնվեն: Գուցե դա այնքան էլ հեշտ չէ: Կույսերը պետք է պատրաստվեն հնարավոր դժվարություններին: Բայց բավարարվածության և ինքնաբավարարման զգացումն անպայման ավելին արժեն, քան ծախսված էներգիան:

5. Ձկներ

Նրանց համար երջանկությունն աշնան վերջին կեսին կլինի պարզ, տնային, հարմարավետ և քնքուշ: Ձկները իսկական ուրախություն կգտնեն հանգստության, հանգստի, ներաշխարհի հետ ներդաշնակության մեջ: Նրանք այդ ժամանակահատվածում շրջապատված կլինեն միայն իրենց համար հաճելի մարդկանցով:

Աշխատավայրում կսահմանվի ամենահարմար և ոչ էներգիա պահանջող ժամանակացույցը: Տանը անպայման կսպասի սիրելին, միշտ պատրաստ կլինի օգնել, աջակցել, ուս տալ, ստեղծել անվտանգության և թեթևության մթնոլորտ:

Շատ հաճելի փոքրիկ բաներ կլինեն, որոնք Ձկները պարզապես հրաշալի կկոչեն, որոնցից էլ հենց ձևավորվում է ամենօրյա երջանկությունը:

Դուք պետք է հասկանաք, որ երջանկությունը շատ լայն հասկացություն է, և հաճախ յուրաքանչյուրը դա հասկանում է յուրովի: Սա նշանակում է, որ կենդանակերպի նշանները, որոնք ներառված չեն այս ցուցակում, միանշանակ չպետք է անհանգստանան կամ վրդովվեն: