Գլխավոր Դեսից-դենից 10 սովորություն, որոնցից խուսափում են երջանիկ զույգերը

10 սովորություն, որոնցից խուսափում են երջանիկ զույգերը

1410
0

1. Նրանք իրենց հարաբերություններից չեն գանգատվում ընկերներին

Երջանիկ զույգերը գիտեն, որ աղբն ավելի լավ է տանից դուրս չհանել: Եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, նրանք ամեն ինչ քննարկում են իրար հետ, այլ ոչ թե ուրիշներից են խորհուրդ հարցնում, ինչը շատ հաճախ կարող է միայն վնասել նրանց հարաբերություններին:

2. Նրանք իրենց ուրիշների հետ չեն համեմատում

Երջանիկ զույգերը հասկանում ու սիրում են իրար այնպիսին, ինչպիսին կան: Ամուսնուն ուրիշների հետ համեմատելը ոչ մի լավ արդյունք չի տա ու միայն կասկած կսերմանի զուգընկերոջ սրտում: Խոտը հարևանի բակում ոչ միշտ է ավելի կանաչ, նույնիսկ եթե այդպես է թվում:

3. Նրանք իրենց զոհի տեղ չեն դնում

Երջանիկ զույգերը պատասխանատվություն են ստանձնում իրենց արարքների ու հարաբերություններում իրենց դերակատարումների համար: Նրանք իրար չեն մեղադրում սեփական խնդիրների համար: Նրանք բացահայտ խոսում են իրենց կարիքների ու պահանջների մասին, այլ ոչ թե փորձում են խղճահարություն առաջացնել:

4. Նրանք իրենց չափազանց լուրջ չեն վերաբերվում

Երջանիկ զույգերը չեն դադարում իրար հետ ժամադրությունների գնալ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում իրար հետ ու շատ ծիծաղում, այլ ոչ թե երեկոյան հեռուստացույցի առաջ նստած՝ ձանձրանում:

5. Նրանք չեն քննադատում իրար

Երջանիկ զույգերը իրար մեջ միայն լավագույն հատկանիշներն են փնտրում: Երբ նրանց դուր չի գալիս իրենց զուգընկերոջ որևէ արարք, նրանք փորձում են բացատրել, թե ինչու է դա իրենց մտահոգում: Եվ ոչ թե քննադատությունների հեղեղ են թափում նրա վրա:

6. Նրանք հաշվարկում են ֆինանսները

Երջանիկ զույգերը գիտեն, որ ֆինանսական խնդիրները կարող են լուրջ ճնշում գործադրել ամուսնական հարաբերությունների վրա: Նրանք հոգ են տանում ֆինանսների մասին ու երկարաժամկետ ծրագրեր կառուցում, որպեսզի միասին պատասխանատու որոշումներ կայացնեն:

7. Նրանք չեն փորձում մտքեր կարդալ

Երջանիկ զույգերը գիտեն, ինչպես կարելի է շփվել, որպեսզի իմանան միմյանց պահանջների ու զգացմունքների մասին: Նրանք պարզապես խոսում են այդ մասին: Անկեղծ ու բաց:

8. Նրանք կառչած չեն իրենց դերակատարումներից

Երջանիկ զույգերը ճկուն են մտածում ու անհրաժեշտության դեպքում կարող են կատարել ցանկացած գործ, նույնիսկ եթե դա նրանց պարտականությունը չէ: Կարծրատիպային գենդերային դերերը չեն նպաստում երջանկությանը:

9. Նրանք չեն ճնշում իրար

Երջանիկ զույգերը աջակցում են իրար: Նրանք գտնում են աջակցության ձևեր, որպեսզի խրախուսեն իրենց զուգընկերոջը, այլ ոչ թե ճնշեն նրան:

10. Նրանք կարծրատիպերին չեն վստահում

Երջանիկ զույգերը ուշադրություն չեն դարձնում այն դասական ընտանիքների վրա, որոնց ցուցադրում են հեռուստաեթերում: Նրանք ապրում են իրենց սեփական կանոններով, այլ ոչ թե պատճենում վարքագծի օտար մոդելները: