Գլխավոր Լուրեր Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ. Եղանակը Հայաստանում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ. Եղանակը Հայաստանում

799
0

Հանրապետության տարածքում` մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWSMAG.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1 -5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը` -1-4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 + 2,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,

Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,

Տավուշում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -3 + 1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ 0 + 3,

Արարատում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ + 4 +6,

Արմավիրում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 3 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ + 3 + 6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 2 + 5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1 – 3,

Արցախում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +2+5: