Գլխավոր Լուրեր Տեղումները կշարունակվեն, որոշ մարզերում ուժեղ քամի կլինի. եղանակի տեսություն

Տեղումները կշարունակվեն, որոշ մարզերում ուժեղ քամի կլինի. եղանակի տեսություն

914
0

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին հյուսիսարևմտյան է 3-7 մ/վ արագությամբ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով:
Մայրաքաղաքում մարտի 18–ի գիշերը եղել է 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +4….+6 աստիճան տաքություն։