1. Մտերմությունից վախ
Հաճախ նման կանայք կյանքում երբեք իսկապես մտերիմ հարաբերությունների փորձ չեն ունեցել: Նրանց դա ծանոթ չէ: Քանի որ մտերմությունը նշանակում է ցույց տալ արցունքներն ու ցավը, իրական, ոչ թե հանուն քմահաճույքի: Բայց ինչպես, չէ՞ որ ես ուժեղ եմ: Եվ դա իսկապես սարսափելի է, քանի որ չես կարող կանխատեսել, թե ինչպես կընկալեն քեզ:
2. Ազատությունը կորցնելու վախ
Կանայք ժամանակի ընթացքում վարժվում են միայն վստահել միայն իրենց ուժերին: Իսկ հետագայում վախենում են կորցնել այն կայունությունը, որն ունեն: Նրանք վախենում են, որ իրենց կյանքում հայտնված տղամարդը կստրկացնի իրենց, և չեն կարողանա դիմադրել: Բայց ես հստակ գիտեմ, որ իսկական մտերիմ հարաբերությունները ներծծված են ազատության զգացողությամբ և նպաստում են դրանց զարգացմանը:
3. Սեփական արժեքի ժխտում
Ցածր ինքնագնահատականը հաճախ հիմնված է սեփական մարմնի, արտաքինի, ունակությունների հանդեպ բացասական վերաբերմունքի վրա: Կինը կարող է մտածել, որ իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, որ սեքսից բացի՝ ուրիշ ոչինչ չի կարող տալ տղամարդուն: Թանկագին կանայք, սկսեք գնահատել ձեզ: Հիշեք, որ դուք եզակի եք: Դուք իսկապես շատ բան կարող եք տալ:
4. Ամուսնության հանդեպ զզվանք
Ձևավորվում է ընտանեկան կյանքի բացասական օրինակի հիման վրա: Մշտական սկանդալներ, ուրախության, սիրո, քնքշության բացակայություն, արցունքներ և տառապանք: Վարժվելով ամուսնության զզվելի պատկերացմանը՝ կանայք ապագայում միայն դրա կրկնությունն են պատկերացնում:
5. Չկողմնորոշվածություն
Հաճախ, երբ կնոջը հարցնում ես, թե ինչպիսի հարաբերություններ է ուզում, կարող ես այսպիսի պատասխան լսել. «Չգիտեմ…», «Պարզապես չեմ ուզում մենակ լինել…», «Ուզում եմ ինչ-որ մեկի հետ լինել» (երբեմն էլ հենց ստանում են «ինչ-որ մեկին»): Եվ հասկանում ես, որ նրանք այդպես էլ չեն կողմնորոշվել: Որպեսզի հարաբերություններն իրականություն դառնան, հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի տղամարդու եք ուզում տեսնել ձեր կողքին: