Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0 -4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը` 0-2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +2 + 4,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-4,
Լոռիում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1-4,
Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2 + 1,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +1 + 5,
Արարատում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 4 +7,
Արմավիրում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 4 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 3 + 7,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝-1 -4, ցերեկը՝ 0 + 4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1 -5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+4: