Ռուս աստղագուշակ Պավել Գլոբան աստղաբանական կանխատեսում է պատրաստել կենդանակերպի բոլոր նշանների համար այս շաբաթվա համար և ասել, թե ով ունի մարտին անձնական կյանքը բարելավելու հնարավորություն, իսկ գարնան զարթոնքի ժամանակ ով պետք է որոշ ժամանակով մոռանա ռոմանտիկ հարաբերությունների մասին և շեղի ուշադրությունը դեպի աշխատանքը: Ըստ նրա՝ այս շաբաթ Կենդանակերպի երեք նշանների բախտը չի բերի սիրո մեջ․
Ցուլ
Մարտի վերջը Ցուլերի համար այդքան էլ հաջող չի լինի անձնական ճակատում։ Գարունը կարող է դաժան կատակ խաղալ և բացահայտել ձեր բոլոր թաքնված կողմերը: Հնարավոր են առողջական խնդիրներ, որոնք կարող են բացասաբար ազդել հակառակ սեռի հետ հարաբերությունների վրա։
Խեցգետին
Խեցգետինների համար այս շաբաթը նոր ռոմանտիկ հույզեր չի բերի ու աններդաշնակ կլինի։ Հնարավոր են դժվարություններ զուգընկերոջ հետ շփման մեջ, թյուրիմացությունը կարող է լուրջ կոնֆլիկտներ առաջացնել։ Առկա խնդիրներից կփորձեք թաքնվել աշխատավայրում, սակայն, հնարավոր է, հենց մասնագիտական գործունեությունն է տարաձայնությունների պատճառ:
Կարիճ
Կենդանակերպի այս նշանն ավելի լավ է որոշ ժամանակով «թողնի» սիրային ճակատը և ներդաշնակվի աշխատանքին։ Դա պայմանավորված է պարտքային պարտավորություններով կամ այլ խնդիրներով, որոնք հետապնդում և ստվերում են սիրավեպի մասին մտքերը: Բայց աստղագուշակը հորդորում է չվհատվել՝ կյանքի բերկրանքը շուտով կվերադառնա Կարիճի մոտ: