Գլխավոր Դեսից-դենից 7 արտահայտություն, որոնք նյարդայնացնում են կանանց

7 արտահայտություն, որոնք նյարդայնացնում են կանանց

1309
0

ՈՆՑ ԱՍԵՍ

Դու կարող ես նրան բացատրել, թե մայոնեզն ինչու է վնասակար կամ ինչու վաթսուն համար հագնող կին պետի հասցեին «տաբատը ձեր հագին փոքր է» արտահայտությունը կոպիտ է։ Սկզբունքորեն կարող եք բացատրել ամեն ինչ, բայց նա ձեզ պատասխանում է «ոնց ասես»: Ի՞նչ ախտորոշում տալ: Սա գործնական «Ես ձեզ լսեցի» արտահայտության տղամարդկային տարբերակն է, որն իրականում կրճատ նշանակում է «կորիր գրողի ծոցը քո փաստարկներով»:

ՈՐՏԵՂ ԵՆ ԳՈՒԼՊԱՆԵՐՍ

Ավելի զզվելի ոչինչ չկա, քան կենցաղային այս հարցը, հատկապես երբ երկու զուգընկերն էլ ձեռքեր ունեն, ոտքեր, աչքեր եւ ուղեղ: Մեր պատառաքաղները որտե՞ղ են: Նույն տեղում, ինչպես միշտ: Նույն տեղում, որտեղ երեկ դրված էին: Ի՞նչ ենք ուտելու: Ուտելիքը սառնարանում է, էնտեղ նայիր: Իմ աչքերում միայն հուսահատություն կարող ես տեսնել. չէ՞ որ ես ամուսին էի ուզում, բայց երեխա եմ ստացել: Նման հարցերը հատկապես նյարդայնացնում են, երբ ապրում ես նրա բնակարանում կամ էլ արդեն 10 տարի միասին եք ապրում, եւ այդ ամբողջ ընթացքում իրերն իրենց տեղը չեն փոխում:

ՉԳԻՏԵՄ / ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է

Տղամարդու հրաշալի պատասխաններ ինչին ասես: Ֆրազներ, որոնք նրանց կարծիքով իրոք պատասխան են, ոչ թե կեղծ պատրվակ: Օգտագործվում է բոլոր տարբերակներում, սկսած` «գնո՞ւմ ենք Արմենի բնակարանամուտին» մինչեւ «ձո՞ւկ ես ուզում, թե միս»: «Չգիտեմ»: Իսկ ո՞վ գիտի: Հենց հիմա գնում եմ նրա հետ ապրելու: «Տես, հյուրանոցի երկու տարբերակ կա` սա եւ սա, սա ավելի մոտ է…., իսկ սա ավելի հեռու է…., ու նաեւ էսպիսի նրբերանգներ կան… Ո՞րն ամրագրեմ» — «Ինձ համար մեկ է»:

ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ / ԷՍՕՐ ԻՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Տղամարդն առավոտյան արթնանում է չարաճճի եւ գործնական տրամադրությամբ: Նա ուզում է կնոջն ու իրեն ինչ-որ բանով ուրախացնել: Բայց նրա երեւակայությունը դեռ չի արթնացել: Եվ այստեղ, երազների եւ դաժան իրականության միակցման կետում ծնվում է այդ հարցը: Հատկապես լավ է նայվում նախորդ արտահայտության հետ համադրության մեջ. «- Ո՞ւր ենք գնում: — Կարող ենք այգի գնալ: Կամ էլ կրկես: Դու ուր ես ուզում: — Ինձ համար մեկ է»: Ուրեմն տանը նստիր:

ՏԵՍՆԵՆՔ/ ԿԵՐԵՒԱ / ԿՈՐՈՇԵՆՔ

Դու մի ամբողջ ժամ զրուցում ես նրա հետ, բացատրում ես բոլոր «կողմ» եւ «դեմ»-երը, փորձում ես որեւէ որոշում գտնել եւ ընդունել, նա ձկան պես լուռ է եւ հանկարծ որպես վերջակետ ասում է. «Կտեսնենք»: Որպես կանոն, երբ տղամարդն ասում է` «Կտեսնենք», դա նշանակում է «Ես համաձայն չեմ, բայց չեմ ուզում քեզ ասել դա, որովհետեւ վախենում եմ»: Նա հույս ունի, որ հարցն ինքն իրեն կներծծվի: Գուցե տղամարդիկ իրոք էլ մոգական ջրով գավաթ ունեն, որի մեջ նայում են եւ պատասխաններ են տեսնում, հենց դա էլ նշանակում է մշուշոտ «կտեսնենք»-ը, բայց կենսաբանության դասերին մեզ ոչինչ չեն պատմել, այնպես որ, շատ չեմ հավատում դրան:

ԵԹԵ ՔԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ…

Տղամարդկանց եւս մի փորձ արտահայտելու իրենց անհամաձայնությունը կամ ոչինչ չլուծելու ցանկությունը, միաժամանակ չնեղացնելով: Գիտե՞ք ինչ: Կանանց դա զայրացնում է: Մենք տղամարդկանց սիրում ենք նաեւ ուղղամտության եւ որոշում կայացնելու կարողության համար: Մենք չենք սիրում այն տղամարդկանց, որոնք ճաշի ընթացքում հացի փափուկ մասից են հունցվել: Եթե քեզ դուր չի գալիս, ասա: Եվ բացատրիր, թե ինչու: Ես հո հենց այնպես չեմ հարցնում:

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Դու նրան հարց ես տվել, կրկնել ես, ի պատասխան` լռություն: Դու ինչ-որ բան ես պատմում, ինչ-որ խորհուրդ ես տալիս, զրո արձագանք: Դու մոտենում ես նրան ու համարյա բղավում ես դեմքին այն հարցը, որը մինչ այդ արդեն հինգ անգամ տվել ես, եւ այդ ժամանակ միայն «Ի՞նչ: Չլսեցի» կամ էլ ավելի զիլ «Մտածում եմ»: Ցնցելու աստիճան հարմար, պատվերով խլություն եւ արձագանքի դանդաղկոտություն: Կատաղեցնում է:

Ինձ դուր չեն գալիս տղամարդկային կեղծ պատրվակները, ուղիղ ասելու անկարողությունը, թե ինչ են ուզում, առավել եւս` գիտակցելու, թե ինչ են ուզում: Դուր չեն գալիս այնպիսի չփաստարկված պատասխաններ, ինչպիսին «ինձ հանգիստ թող»-ն է: Ես հավանություն չեմ տալիս կենցաղային անպաշտպանությանը, իսկ այն հարցին, թե «Որտեղ են պատառաքաղները» իմ պարզ եւ անպաճույճ պատասխանն է «Զուգարանում»: Հինգերորդ անգամից արդյունք տալիս է, հիմար հարցերն ինքնաբերաբեր անհետանում են: