Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

1902
0

Ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: