Գլխավոր Լուրեր Պատահարներ Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը. Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթից...

Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը. Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթից մահացած կնոջ ամուսինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել

5135
0

Ապրիլի 26-ին Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենայի կողմից վրաերթի էր ենթարկվել և մահացել 29-ամյա Սոնա Մնացականյանը: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին:

Սոնա Մնացականյանի ամուսին՝ Աշոտ Վարդանյանը, ֆեյսբուքում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․

«Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը: Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։

Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկախառնությունն ավելի ջերմ էր, քան արևը․․․»:

https://www.facebook.com/ashvardanian/posts/3848862545339053

Նոր տեսանյութ.