Գլխավոր Լուրեր Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

3459
0

Երևան քաղաքում՝

Ապրիլի 25-27-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 25-ի, 26-27-ի, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28- 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 26-28-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: