Հանրապետության տարածքում մայիսի 29-ի, 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը էապես չի փոխվի:
Ինչպես NEWSMAG.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21 +26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +21 +24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ +26 +29,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +20 +25,
Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +26,
Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +30,
Արարատում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +29 +32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +22 +24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի նախալեռները գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +24+26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +32։