Գլխավոր Դեսից-դենից 5 պատճառ՝ ինչու արժե հանդիպել աղջկա հետ, ով կարողանում է զվարճացնել քեզ

5 պատճառ՝ ինչու արժե հանդիպել աղջկա հետ, ով կարողանում է զվարճացնել քեզ

6229
0

1. Նա խելացի է

Երբ դուք սրամիտ աղջկա եք հանդիպում, դժվար է չնկատել, որ ժպիտի տակ թաքնվում է խելամտությունը: Հավատացեք, եթե կինը մշտապես ստիպում է ձեզ ժպտալ, ծիծաղել, դա պատահական չէ, այլ կանխամտածված: Ու ես համոզված եմ, որ նման աղջիկը հրաշալի գիտակցում է, որ երբեմն ձեր վրա որոշակի ուժ ունի:

Նա գիտի՝ ինչպես քննադատել, որպեսզի ոչ ոքի չնեղացնի: Նա կարողանում է գտնել համապատասխան պահը՝ իրավիճակի վրա լույս սփռելու համար, և դուք երբեք նրա հումորի զգացողությունը չեք շփոթի կոպտության հետ: Նա ձեզ ստիպում է մտածել, իսկ հումորի օգնությամբ մտածել տալու կարողությունն ապացուցում է, որ նա տեղյակ է ամեն ինչից: Հոգնել աղջկանից, ով մշտապես ձեզ ստիպում է մտածել, գրեթե անհնար է:

2. Նրան բարձրակրունկներ պետք չեն՝ գրավիչ լինելու համար

Կան աղջիկներ, որոնք տարված են իրենց արտաքինով: Այդպիսի կանանց ավելի հաճելի է հետևել, քան նրանց հետ շփվել: Գրեթե անհնար է այդպիսի կանանց հետ երկարատև հարաբերություններ ստեղծել:

Անկախ նրանից, թե ինչ են կրում՝ հումորի լավ զգացողությամբ կանայք միշտ կարող են գրավել ձեր ուշադրությունը, եթե իրենք դա ցանկանան:

3. Նա բնական է

Ժամանակակից աշխարհում շատ կանայք են փրձում երևալ այնպիսին, ինչպիսին իրականում չեն: Շատ բան նրանք անում են բացառապես Instagram-ում՝ մոռանալով, որ այն իրական կյանք չէ:

Անկախ նրանից, թե քանի լայք եք ստանում, դրանք հնարավոր չէ տեղափոխել իրական աշխարհ: Այդ ամենը ֆեյք է: Դուք իսկապե՞ս կարծում եք , որ 100+ հոգու դուր է գալիս, թե ինչպես է ինչ-որ մեկը պառկել Ֆոնտենեբլոյի լողավազնի մոտ: Եթե դա աղջկա՝ իրեն գնահատված զգալու միակ տարբերակն է, ապա ավելի լավ է նա դեն նետի իր iPhone-ը և վերջապես սկսի մտածել: Ուրախ կանայք անկեղծ են, և մյուս անկեղծ մարդիկ նրանց չեն կարող չնկատել: Հենց այդ պատճառով են սրամիտ կանայք մշտապես շրջապատված ուրիշներով և իսկական ընկերներով:

4. Նա ինքնավստահ է

Հումորի լավ զգացողությունը խոսում է հանրության մեջ քաջության և ինքնավստահության մասին: Ուրախ կանայք սովորաբար զգում են, որ իրենք զվարճալի են և իրենց այդ հատկությունը կարողանում են նաև օգտագործել սեքսուալ գրավչության համար: Շատ տղամարդիկ վախենում են ուրախ կանանցից և գերադասում են գեղեցիկ հավիկներին: Սակայն նրանում, որ կինն ի վիճակի է շրջապատին ուրախացնել, ոչ մի վատ բան չկա: Խնդիրն այն է, որ այդպիսի տղամարդիկ են ոչ ինքնավստահ:

5. Նա կվերահսկի զրույցը

Երբեմն տղամարդիկ ուզում են, որ կինը «ղեկավարի» զրույցը: Ուրախ կանայք սովորաբար կարող են որոշակի տոն հաղորդել խոսակցությանը՝ մի փոքր սարկազմ ավելացնելով ձեր զրույցին: Երբ նա կսկսի սրամտություններ անել, դուք կհասկանաք և համարժեք պատասխան կտաք: Եթե նա ինչ-որ բանի վրա կծիծաղի, դուք նույնն անելու ցանկություն կունենաք: