Գլխավոր Դեսից-դենից Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ ամուսնանալու առավելություններն ու թերությունները

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ ամուսնանալու առավելություններն ու թերությունները

25981
0

Որո՞նք են այս կամ այն Կենդանակերպի նշանի հետ ամուսնանալու առավելություններն ու թերությունները։

Խոյ

Առավելություններ. դուք երբեք չեք ձանձրանա ուրախ և խրախճանքներ սիրող Խոյի հետ:

Թերություններ. Խոյերը հաճախ լինում են եսակենտրոն և հավակնոտ:

Ցուլ

Առավելություններ. հավատարիմ է, աշխատասեր, պատասխանատու:

Թերություններ. պահանջելու է ձեզնից նույնը, ուստի և հաճախ կարող է շատ ձանձրալի լինել:

Երկվորյակներ

Առավելություններ. հետաքրքիր զրուցակից է, ունի լայն մտահորիզոն և խելացի է:

Թերություններ. անտանելի շատախոս է, ով ունակ չէ լռելու և ձեզ լսելու:

Խեցգետին

Առավելություններ. զգացմունքային է, հոգատար, կարեկից:

Թերություններ. ունի շատ մեծ ու խիստ պահանջներ և ակնկալիքներ իր կեսից:

Առյուծ

Առավելություններ. պայծառ, շողշողացող բնույթ ունի, որի շնորհիվ նա պարգևում է երջանկության զգացում, նրա հետ միշտ հետաքրքիր է:

Թերություններ. խամրում է, երբ ուշադրության կենտրոնում չէ, ուստի դուք պետք է մշտապես ապացուցեք, որ սիրում եք իրեն և հիանաք նրանով:

Կույս

Առավելություններ. նվիրված է, կազմակերպված, կարողանում է կառավարել ֆինանսները, ռացիոնալ է:

Թերություններ. շատ պահանջկոտ և բծախնդիր պերֆեկցիոնիստ է, ով դրանով կարող է ձեզ խելագարության հասցնել:

Կշեռք

Առավելություններ. շփվող է, բարեհամբույր, ռոմանտիկ, քնքուշ:

Թերություններ. տատանողական և կասկածամիտ է, կարող է ունենալ խաղամոլության հակում:

Կարիճ

Առավելություններ. հավատարիմ է, շատ կրքոտ, ուղղախոս և բավականին զարգացած:

Թերություններ. նա մշտապես ինչ-որ գաղտնիքներ ունի և մինչև վերջ անկեղծ չէ, հաճախ կարող է շատ կոպիտ լինել:

Աղեղնավոր

Առավելություններ. արկածասեր է, սիրում է ճանապարհորդել, ակտիվ է:

Թերություններ. տանել չի կարողանում պարտվել անգամ փոքրիկ հարցերում, ուստի շատ անտանելի է դառնում:

Այծեղջյուր

Առավելություններ. աշխատասեր է, կամային և անկախ:

Թերություններ. փառամոլ է, համառ և ցանկանում է ամեն բան իր վերահսկողության տակ պահել:

Ջրհոս

Առավելություններ. ստեղծարար է, հետաքրքրասեր, պատրաստ ընդունելու և բացահայտելու նորը:

Թերություններ. փոփոխական է, ըմբոստ ոգի ունի և վստահելի չէ:

Ձկներ

Առավելություններ. ռոմանտիկ է, օժտված է լսելու ունակությամբ, բարի է, նվիրված:

Թերություններ. ծայրահեղական է, մեկ վայրկյանում նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, չափազանց էմոցիոնալ է: