Եթե ուզում եք իմանալ, թե ինչ են մտածում այլ մարդիկ ձեր մասին, ապա ժամանակն է պարզել դա հենց հիմա: Ձեր կողմից ընտրված պտուղը ձեզ կասի, թե ինչ են մտածում այլ մարդիկ ձեր մասին: Նայեք մրգերով այս նկարին և ինքներդ որոշեք այն միրգը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս` արտաքին տեսքով, այլ ոչ թե համով։
1. բանան
Դուք թվում եք վառ անձնավորություն, ուրախ, զվարճալի, հիանալի բնավորությամբ և բարի հոգով: Մարդիկ սիրում են ձեզ և ձգտում են ավելի լավ ճանաչել: Միշտ հաճելի է լինել ձեր ընկերախմբում։
2. նուռ
Դուք մի անձնավորություն եք, ով սովոր է շատ աշխատել և շատ բաների հասնել ինքնուրույն։ Ձեր շրջապատի մարդիկ հարգում են ձեզ և օրինակ են վերցում ձեր անհատականությունից:
3. ելակ
Դուք կարծես բարի անձնավորություն եք, մի քիչ միամիտ և միգուցե մի փոքր թեթևամիտ: Շատերը ձեզ լուրջ չեն ընդունում` որպես ուժեղ անհատականություն: Բայց շատ իզուր:
4. խնձոր
Ձեր շրջապատի մարդիկ կարծում են, որ դուք հասարակ մարդ եք, ով միշտ օգնության կգա: Դուք ընկերասեր և մարդասեր եք: Ամենուր դուք իրենց մարդն եք։
5. խաղող
Այլ մարդկանց թվում եք մի փոքր գոռոզ անձնավորություն, ով ուշադրություն չի դարձնում այլ մարդկանց: Նրանք, ովքեր ձեզ չգիտեն մոտիկից, փորձում են խուսափել ձեզանից։
6. կիվի
Շատերը կարծում են, որ դուք հետաքրքիր անձնավորություն եք, բայց դուք փակ մարդ եք, ում հետ դժվար է մտերմանալ: Ձեզ երբեմն հասկանալը շատ դժվար է, և շատերի համար մնում եք իսկական առեղծված։
7. դեղձ
Դուք լավ անձնավորություն եք, որին ուրախ են տեսնել ցանկացած ընկերական շրջապատում: Դուք լավ հումորի զգացում ունեք, որի համար ձեզ շատ են սիրում:
8. կիտրոն
Դուք տոն-մարդ եք, անկանխատեսելի կատակասեր: Երբեք ձանձրալի չէ ձեզ հետ: Դուք փոքր-ինչ բռնկուն, բայց արագ հանդարտվող անձնավորություն եք: Մարդիկ կարծում են, որ ձեզ հետ երբեմն դժվար է, բայց հետաքրքիր: