Գլխավոր Լուրեր Երևանում և մի շարք մարզերում ռեկորդային շոգ է լինելու. եղանակի տեսություն

Երևանում և մի շարք մարզերում ռեկորդային շոգ է լինելու. եղանակի տեսություն

1339
0

Հայաստանի որոշ մարզերում, ինչպես նաև Երևանում հուլիսի 12-ին ռեկորդային ջերմաստիճան կգրանցվի։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաչափը կհասնի +41-ի և կգերազանցի 1980 թվականի ցուցանիշը (37,2 աստիճան):

Հայհիդրոմետկենտրոնից հայտնում են, որ հուլիսի 12-13-ը Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հանրապետության հյուսիսում՝ Շիրակում, հուլիսի 12-ին և 13-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Կոտայքում այս օրերին կլինի +35, Գեղարքունիքում՝ +29։ Լոռիում օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կլինի +28, հուլիսի 13-ին՝ +31, Տավուշում այս օրերին ջերմաչափը կբարձրանա +34 և +35։

Արագածոտնի մարզում հուլիսի 12-ին օդը կտաքանա մինչև +39. Արարատում և Արմավիրում հուլիսի 12-ին և 13-ին կդիտվի +40, իսկ Վայոց ձորում՝ +39 և +40:
Հարավում՝ Սյունիքի մարզում հուլիսի 12-ին և 13-ին սպասվում է +36 և +37 աստիճան տաքություն։

Մինչև հուլիսի 16-ը (ցերեկը) Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +39 – +41 աստիճանի։
Հուլիսի 12-16-ը հանրապետությունում կպահպանվի չոր եղանակը։
Երևանում հուլիսի 12-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։