Աստղաբանները նշել են, թե ինչպես և որտեղ հանգստանալ 2022 թվականի ամառվա երկրորդ կեսին կենդանակերպի տարբեր նշաններին։ Հանգստի հորոսկոպով աշխատել են NEWSMAG-ի լրագրողները:
Խոյ
Աստղաբանները նախ նշում են, թե ինչպես Խոյը չպետք է հանգստանա․ պառկած բազմոցին կամ երազելով հարմարավետ «ամեն ինչը միացված է»: Ամռան երկրորդ կեսին ձեր իդեալական հանգիստը տուրիստական է, որպեսզի ժամանակ ունենաք տեսնելու, օրինակ, շատ հանգստավայրեր: Մեկ այլ հիանալի տարբերակ է մեքենայով շրջագայությունը Հայաստանով մեկ:
Ցուլ
Ցուլերի հանգիստը պետք է լինի ոչ շտապողական, որպեսզի կարողանաք հանգստանալ SPA-սրահում և պառկել լողավազանի մոտ: Գնացեք Ասիա, օրինակ Թաիլանդ: Ձեզ համար կենսական նշանակություն ունի լինել մի առասպելական վայրում, որը նման է երկրի վրա դրախտին:
Երկվորյակներ
Երկվորյակները անպայման պետք է լինեն այնտեղ, որտեղ կարող են մտածել կյանքի իմաստի, հոգևոր արժեքների մասին, խորհրդածել: Ձեր իդեալական տարբերակներն են Շրի Լանկան, Հնդկաստան: Եթե ցանկանում եք մնալ Հայաստանում, ապա մտածեք շրջագայության մասին, օրինակ, հրաշագեղ Լոռի: Պարզապես պետք է ընկղմվել ստեղծագործության և կրեատիվության մեջ:
Խեցգետին
Խեցգետինները պետք է ապահով և հարմարավետ հանգստանան, իսկ ամենալավը՝ ընտանիքի հետ: Ձեզ սպասում է փոքրիկ Հայրենիքը կամ գունագեղ տեսարան լճի ափին գտնվող տնակից։ Գտեք տարբերակներ մարմնի և հոգու համար: Այս ընթացքում մտածեք ընտանեկան փոքրիկ ամառանոց-տնակ կառուցելու մասին, որտեղ կարող եք այցելել և վայելել խաղաղությունը:
Առյուծ
Առյուծներին աստղաբանները խորհուրդ են տալիս այցելել այնպիսի վայրեր, որոնք որոշ ժամանակով կվերադարձնեն մանկություն։ Դա կարող է լինել այգի, ատրակցիոններ, խաղատուն։ Միգուցե Եգիպտոսը ձեզ համար է։ Հանգստացեք հարմարավետ հյուրանոցում՝ ծովի հիասքանչ տեսարաններով:
Կույս
Կույսերն առավել քան երբևէ ունեն արտաքին և ներքին մաքրության և հարմարավետության կարիք։ Ձեր արձակուրդի սկզբում մտածեք դետոքսի և հոգեթերապիայի մասին: Վերականգնեք ինքներդ ձեզ և պատրաստվեք հանգստի, այսպես ասած: Ձեր լավագույն խաղադրույքը Շվեյցարիա գնալն է: Այո, Լոռու կամ Տավուշի հանգստավայրերը նույնպես հարմար են:
Կշեռք
Կշեռքներին գրավում է էսթետիկ հանգստությունը։ Ցանկալի է, որ այն լինի քաղաքային ոճով։ Ձեզ անհրաժեշտ է շենքերի գեղեցիկ տեսարաններ: Ուստի լավագույն տարբերակը մեգապոլիսներով էքսկուրսիա գնալն է։ Այցելեք Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ: Եթե հնարավորություն ունեք, ապա կանգ առեք Բեռլինում, Նյու Յորքում կամ Փարիզում։
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում էքստրեմալ հանգիստ։ Դա կարող է լինել քվեստ-արկած ձեր հայրենի քաղաքի լքված նկուղներում կամ Ենոքավանի անկրկնելի զիփլայնը: Նշանի ամենառիսկային ներկայացուցիչները կարող են ցատկել պարաշյուտով կամ թռչել դելտապլանով։
Աղեղնավոր
Աղեղնավորներին անհրաժեշտ է բարձրակարգ, օգտակար և ուսուցողական հանգիստ՝ փիլիսոփայության կամ մշակույթի նորությունները ճանաչելու համար։ Պարզապես պետք է արտասահման մեկնել: Ավելի լավ է ընտրել Ճապոնիան՝ իր շքեղությամբ և մշակութային զարգացմամբ: Եթե այնուամենայնիվ որոշել եք մնալ Հայաստանում, ապա մտածեք գնալ Սյունիք՝ ճանապարհին չմոռանաք այցելել Պարույր Սևակի տուն-թանգարան:
Այծեղջյուր
Աստղաբանները Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս գնալ սարեր, ինչը նրանց պարզապես զարմանալի էներգիա կհաղորդի։ Թույլ մի տվեք ձեզ թուլանալ, թող դա լինի ակտիվ արձակուրդ: Պլանավորեք ձեր օրը ըստ րոպեի:
Ջրհոս
Ջրհոսները չեն կարող ապրել առանց երեկույթների։ Հետևաբար, ձեր արձակուրդը նախևառաջ պետք է զվարճալի լինի: Գնացեք, օրինակ, Ջերմուկ, բայց սենյակում մի նստեք։ Կամ, եթե կարող եք, այցելեք Ամստերդամ, Բարսելոնա կամ Իբիցա: Եթե ձեր որոշումը Հայաստանում մնալն է, ապա զվարճացեք Երևանում, Գյումրիում կամ Դիլիջանում։
Ձկներ
Ձկներն այս անգամ կցանկանան լռություն և հանգստություն: Լավագույնը կլինի, որ ձեր արձակուրդի ընթացքում կարողանաք հիանալ գեղատեսիլ լճով, ծովի վայրի լողափերով: Այցելեք Սևան, Պարզ լիճ կամ Ջրաշուշանների լիճ Ստեփանավանում: Եթե ցանկանում եք մեկնել արտերկիր, ապա գնացեք Եգիպտոս կամ Հունաստան։