Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
1. Կալորիականություն – 365 կկալ
2. Սպիտակուցներ – 19 գ
3. Ճարպեր – 26.7 գ
4. Ածխաջրեր – 10 գ
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 2 հատ
2. Կանաչ պղպեղ – 1 հատ
3. Ձիթապտուղ – 10 հատ
4. Վարունգ – 2 հատ
5. Չորացրած խնկածաղիկ – 1 թ/գ
6. Ֆետա պանիր – 300 գ
7. Ձիթայուղ – 5 մլ
8. Աղ – դանակի ծայրով
9. Սոխ – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Վարունգները կեղևազրկել և կտրատել խոշոր կիսակլորների: Լցնել խորը թասի մեջ:
2. Լոլիկները շերտատել: Խառնել վարունգի հետ: Ընդ որում, հունական աղցանն ավելի լավ է խառնել ձեռքով և յուրաքանչյուր փուլում մի փոքր ձիթայուղ լցնել:
3. Պղպեղը մաքրել կորիզներից և կտրատել մեծ քառակուսիների: Խառնել մյուս, արդեն կտրատված բաղադրիչների հետ:
4. Սոխը կտրատել բարակ կիսաշրջանների և խառնել:
5. Ավելացնել անկորիզ ձիթապտուղը:
6. Ֆետան շերտատել 1 սմ հաստության կտորների:
7. Խառնել բոլոր բաղադրիչները, վրան դնել պանիրը, առատ ձիթայուղ լցնել և վերջում ցանել խնկածաղիկ և աղ: