Գլխավոր Դեսից-դենից Էթիկայի 10 կանոն, որոնք դուք խախտում եք ամեն օր

Էթիկայի 10 կանոն, որոնք դուք խախտում եք ամեն օր

1114
0

Մարդկանց մեծ մասն էթիկան ընկալում է՝ որպես վաղ անցյալում մնացած երևույթ։ Եթե ցանկանում եք հարգալից լինել և ամոթով չմնալ մյուսների առաջ, ապա պետք է հետևեք էթիկայի կանոններին։ Ներկայացնում ենք էթիկայի 10 կանոն, որոնք մարդիկ խախտում են ամեն օր։

1. Սխալ եք ծափահարում։ Անհարգալից է սեփական կամ դիմացինի դեմքի առաջ ծափահարելը։ Ճիշտ է ափերը կրծքավանդակի մակարդակում պահելը։

2. Սխալ եք ավտոմեքենա նստում։ Նախ հարկավոր է նստել նստատեղին, հետո միայն ոտքերը տեղափոխել մեքենայի սրահ (սա վերաբերում է միայն կանանց)։ Սա առավել էսթետիկ տեսք ունի, բացի այդ՝ կօգնի խուսափել շատ խնդիրներից։ Օրինակ՝ ավելի փոքր է գլուխն ավտոմոբիլին հարվածելու հավանականությունը։

3. Յուղը կամ ջեմը քսում եք ընդհանուր ամանից։ Ճիշտ է ընդհանուր ամանից մի փոքր վերցնել, դնել ձեր ամանի մեջ, հետո քսել հացին։

4. Մատով եք ցույց տալիս։ Եթե արդեն իսկ արել եք, փորձեք բռունցք չանել, այլ ցույց տալ բաց ափով։

5. Հազում եք աջ ափի մեջ։ Եթե հազալիս փակում եք բերանը, դա արդեն իսկ լավ է։ Բայց այդ նպատակով «սոցիալական» ձեռք օգտագործելը քաղաքավարի չէ. այս ձեռքն օգտագործում եք բարևելիս։

6. Վերադարձնում եք դատարկ ափսեն։ Եթե հյուր եք գնացել, և ձեզ ափսեով որևէ բան են հյուրասիրել, քաղաքավարի չէ այն դատարկ վերադարձնել։

7. Խմում եք ձեզ նվիրված բաժակաճառի ընթացքում։ Սրա փոխարեն՝ երախտապարտության ժեստ արեք նրան, ով ձեզ համար բաժակ է բարձրացրել։

8. Աղը փոխանցում եք այն ժամանակ, երբ ձեզ խնդրում են։ Նախաձեռնողականություն ցուցաբերեք, առաջարկեք այն ձեր կողքին նստած անձին։ Նույնը վերաբերում է մյուս ճաշատեսակներին։

9. Բաժակաճառի ժամանակ տեսողական կոնտակտ չեք պահում։ Երբ բաժակաճառի ժամանակ մոտեցնում եք բաժակները, քաղաքակիրթ կլինի տեսողական կոնտակտ պահել։

10. Պայուսակը կրում եք աջ ուսին։ Այս դեպքում էլ խնդիրը «սոցիալական» ձեռքն է։ Աշխատեք պայուսակը կրել աջ ուսին։