Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Բրազիլիան և Շվեյցարիան դուրս եկան 1/8 եզրափակիչ

ԱԱ-2018. Բրազիլիան և Շվեյցարիան դուրս եկան 1/8 եզրափակիչ

1543
0

Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ:

Խմբային փուլի երրորդ տուրում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել է Սերբիային:

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոյի հրաշալի փոխանցումից հետո բացել է Պաուլինյոն` գնդակը դարպասապահի վրայով ուղարկելով դարպասը:

Զուգահեռ խաղում Շվեյցարիան 2:2 հաշվով է ավարտել Կոստա Ռիկայի հետ հանդիպումը:

Առաջին խաղակեսում շվեյցարացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Բլերիմ Ջեմայիլին: Ընդմիջումից հետո Կենդալ Վաստոնը խփել է պատասխան գնդակը: Հանդիպման վերջնամասում Յոսիպ Դրմիչը կրկին առաջ է մղել եվրոպացիներին, սակայն ավելացված ժամանակում Բրայան Ռուիսը 11 մետրանոցից փրկել է իր թիմին:

Այսպիսով, Բրազիլիան առաջին տեղն է զբաղեցրել խմբում և 1/8 եզրափակչում կհանդիպի Մեքսիկային, իսկ շվեյցարացիների մրցակիցը կլինի Շվեդիան: