Գլխավոր Դեսից-դենից Ինչ են նշանակում հագուստի վրա առկա նշանները

Ինչ են նշանակում հագուստի վրա առկա նշանները

1227
0

Ներկայացնում ենք, թե ինչ են նշանակում հագուստի վրա առկա նշանները։

  1. Ձեռքի լվացք։
  2. Արգելվում է լվանալ։
  3. Միայն ձեռքի լվացք՝ առավելագույնը 30 աստիճանի պայմաններում։ Քամել թույլ չի տրվում։
  4. Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով՝ նշված ջերմաստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
  5. Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով։ Հարկավոր է հետևել նշված ջերմաստիճանին, չենթարկել ուժեղ մեխանիկական մշակման, քամելու դեպքում ընտրել դանդաղ տեմպ։
  6. Նուրբ լվացք՝ մեծ քանակով ջրով, նվազագույն մեխանիկական մշակում, արագ քամում՝ դանդաղ տեմպի պայմաններում։
  7. Թույլատրվում է լվացք սպիտակեցնող միջոցներով, որոնք քլոր են պարունակում։ Օգտագործել միայն սառը ջուր, հետևել լվացող միջոցի լուծմանը։
  8. Լվացքի ընթացքում չօգտագործել միջոցներ, որոնք քլոր են պարունակում։
  9. Թույլատրվում է արդուկել։
  10. Թույլատրվում է արդուկել առավելագույնը 110 աստիճանի պայմաններում։
  11. Թույլատրվում է արդուկել առավելագույնը 150 աստիճանի պայմաններում։
  12. Թույլատրվում է արդուկել առավելագույնը 200 աստիճանի պայմաններում։
  13. Միայն չոր լվացք։
  14. Չոր լվացք ցանկացած լուծվող միջոցով։
  15. Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով։
  16. Մաքրում միայն ածխաջրածնային միջոցներով։
  17. Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ։
  18. Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ, մեխանիկական ազդեցության և ջերմային չորացման նկատմամբ հսկողությամբ։
  19. Թուլատրվում է քամել և չորացնել լվացքի մեքենայում։
  20. Չի թույլատրվում քամել և չորացնել լվացքի մեքենայում։
  21. Չորացնել բարձր ջերմաստիճանի պայմաններում։
  22. Չորացնել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
  23. Քամելուց հետո թույլատրվում է ուղղահայաց չորացում։
  24. Չորացնել առանց քամելու։
  25. Չորացնել հորիզոնական մակերեսին։