Գլխավոր Դեսից-դենից Արծաթի մոգական ուժի գաղտնիքը

Արծաթի մոգական ուժի գաղտնիքը

1713
0

Մարդիկ արծաթը սկսել են օգտագործել հնագույն ժամանակներից: Արծաթից պատրաստում էին զենքեր, թալիսմաններ, զարդեր և առ այսօր այդ մետաղը լայնորեն կիրառվում է: Այն յուրօրինակ է ոչ միայն իր գեղեցկությամբ այլ նաև էներգետիկ հատկություններով: Արծաթը շատերին օգնում է հաջողակ դառնալ: Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ գիտեին, որ արծաթն ունի մարդու առողջությունը պահպանող հատկություն: Արծաթը կիրառվում է տարբեր ոլորտներում՝ բժշկության մեջ, ռազմական ոլորտում, էզոթերիկայում:

Արծաթը այն կրողին պաշտպանում է չար աչքից, անեծքից, որպես թալիսման այն կրում են պարանոցին պարզ շղթայի կամ սուր անկյուններով կուլոնի տեսքով: Արծաթը պահպանում է մտքի պարզությունը, ինչը անրաժեշտ է մարդուն ուշադիր և պատասխանատու լինելու համար: Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կան, կամ ձեզ ցանկանում են վնասել ապա արծաթը կօգնի նվազեցնել թշնամիների ազդեցությունը:

Հին ժամանակներում մարդիկ ջրհորի մեջ արաթե գդալ էին ներտում, ջուրը օգտակար միկրոտարրերով հարստացնելու համար: Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը: Արծաթը մաքրում է օրգանիզմը: Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին իրավիճակներում, այդ իսկ պատճառով այն պետք է կրեն հատկապես նրանք ովքեր աշխատանքում կարող են ենթարկվել հուզական տրավմաների և դեպրեսիայի:

Արծաթը հիանալի կերպով համադրվում է լուսնաքարի հետ: Լուսնաքարի և արծաթի էներգետիկ հատկությունները շատ մոտ են: Արծաթը հավատարիմ օգնական է ցանկացած գործում, այն համարվում է հանգստության և հավասարակշռության մետաղ, այն կարելի է անվանել էներգետիկ վահան:

Հիշեցում․ խորհուրդ չի տրվում արծաթը և ոսկին միասին կրել, դրանց երկուսի էներգիաները հակադրվում են միմյանց: