Գլխավոր Դեսից-դենից 104-ամյա ամերիկուհին պատմել է բոլորին հասանելի երկարակեցության գաղտնիքի մասին

104-ամյա ամերիկուհին պատմել է բոլորին հասանելի երկարակեցության գաղտնիքի մասին

1583
0

Նյու Յորքի 104-ամյա բնակչուհի Էլեյն Թերին պատմել է բոլորին հասանելի երկարակեցության գաղտնիքի մասին, գրում է PIX 11-ը։

Հարազատների խոսքով՝ նա պահպանել է իր մտքի պարզությունն ու ֆիզիկական առողջությունը։ «Թերին աշխատել է մինչև 94 տարեկանը։ Կարծում եմ՝ դա է բացատրությունը,թե ինչու է նա այդքան ակտիվ և կենսուրախ»,-ասել է կնոջ թոռնուհին՝ Էբիգեյլ Լիբին:

102 տարեկանում ամերիկուհին վարակվել է COVID-19-ով։ Հարազատները անհանգստացած էին Թերիի առողջությամբ և պատրաստվում էին վատագույնին։ Սակայն երկու շաբաթ անց կինը լիովին ապաքինվել է և վերադարձել տուն։ Երբ բժիշկը դուրս է գրել Թերիին, նա հարցրել, թե ինչպես է նա կարողացել ապրել այդքան երկար։ Ամերիկուհին ասել է, որ երբեք չի մոռանում կուշտ ուտելու մասին և անում է այն, ինչ ցանկանում է։ Դա, նրա կարծիքով, երկարացնում է կյանքը։

Ամերիկուհին արդեն մի քանի տասնամյակ ապրում է նույն տանը, որտեղ նրան խնամում են բուժքույրերը։ Թերին սիրում է հեռուստացույց դիտել և փորձում է հետ չմնալ քաղաքականությունից։ «Սիրե՛ք բոլորին և նախապաշարմունքներ մի՛ ունեցեք»,-խորհուրդ է տվել ամերիկուհին։