Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +4 +6։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+ 2,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 – 6, ցերեկը՝ -1 + 1,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +2 + 4,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6 – 11, ցերեկը՝ 0 +4,
Լոռիում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2 + 6,
Տավուշում՝ գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +2 + 6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ – 5 – 8, ցերեկը՝ 0 – 3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+ 2, ցերեկը՝ 0 + 5,
Արարատում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 4 + 6,
Արմավիրում՝ գիշերը 0 +3, ցերեկը՝ + 4 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8 – 10, ցերեկը՝ 0 – 3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ 6+ 10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +4+8,
Արցախում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ +6 + 10: