Ինչը պետք է իմանա յուրաքանչյուր կին, ով հոգ է տանում իր կազմվածքի մասին։
1. Նորմալ քնել, քունն առնել:
2. Ուտելիքից կուռք չսարքել: Հաճույք փնտրել ոչ թե սառնարանում, այլ ողջ շրջապատող աշխարհում:
3. Սիրել ու հարգել սեփական մարմինը:
4. Շատ ջուր խմել:
5. Սեղանից վեր կենալ թեթև քաղցի զգացումով:
6. Խուսափել կյանքը դժոխք դարձնող կարճաժամկետ դիետաներից:
7. Սպորտով զբաղվել:
8. Չնախանձել չափազանց նիհար մոդելներին:
9. Քեզ համար գեղեցիկ հագուստ գնել:
10. Ուտել միայն որակյալ ու համեղ սնունդ:
11.Չծխել:
12. Չչարաշահել ալկոհոլային խմիչքների գործածությունը:
13. Քնելուց առաջ չընթրել:
14. Ուտել փոքր չափաբաժիններով, օրական 4-6 անգամ:
15. Նախաճաշել օգտակար ածխաջրածիններով` շիլաներ, ամբողջական ցորենահատիկներից պատրաստված հացիկներ, մյուսլիներ և այլն:
16. Քնելուց առաջ կեֆիր (մածուն) խմել:
17. Ոչ մի մթերք չի կարելի կատեգորիկ կերպով սննդակարգից հանել: Հիշեք, որ արգելված պտուղը քաղցր է:
18. Հանգամանորեն ծամել ուտելիքը:
19. Զգալ բերանում հայտնված յուրաքանչյուր կտորի համը:
20. Չտարվել յուղազրկված մթերքներով, ինչպես նաև՝ շաքարի փոխարինիչներով, քանի որ ուտելիքը պետք է սնի օրգանիզմը:
21. Չուտել համակարգչի կամ հեռուստացույցի առջև նստած:
22. Հանգիստ տանել իրավիճակային հագեցումները, երբ ձեզ թվում է` չափից շատ կերաք: Դա աղետ չէ. Պարզապես հաջորդ օրը քիչ կերեք:
23. Սթրեսներն ու հուզումները շոկոլադով չբուժել:
24. Դանդաղ ուտել:
25. Հրաժարվել սննդային աղբից` ֆասթ-ֆուդ և այլն:
26. Թեյն ու սուրճն առանց շաքարի խմել:
27. Շատ քայլել:
28. Պարբերաբար սեքսով զբաղվել:
29. Ուտելիս «չխմել» հիմնական կերակուրը՝ մարսողության համար անհրաժեշտ ստամոքսահյութը չնոսրացնելու համար:
30. Չձգտել, ինչպես մանկության տարիներին, ափսեն մաքրազարդել: Եթե չեք կերել մինչև վերջ, ուրեմն շատ լավ է:
31. Ուտել սառը գույներ ունեցող սպասքից` կապույտ, մուգ կանաչ, մանուշակագույն:
32. Սահմանափակել աղի գործածությունը:
33. Կոնտրաստային ցնցուղ ընդունել:
34. Զբաղվել հետաքրքիր գործով: Անգործությունը շատակերության լավագույն սադրիչն է:
35. Ճաշի պատրաստման ընթացքում ձեռքի հետ չուտել:
36. Կշռվել միայն քաղցած վիճակում:
37. Մթերային խանութ գնումների գնալ կուշտ վիճակում:
38. Հաճախ ծիծաղել:
39. Շատ սպիտակուցային սնունդ ուտել` բանջարեղեն, մրգեր, կանաչի:
40. Օգտագործել բնական համեմունքներ:
41. Միշտ լինել սիրահարված ու երջանիկ:
42. Քեզ դիետաների վրա շեղված մարդկանցով մի շրջապատիր:
43. Բեռնաթափման օրեր կազմակերպել, եթե զգում ես, որ օրգանիզմդ մաքրելու ժամանակն է:
44. Մոռանալ բացասական մտքերի մասին, կատեգորիկ կերպով ինքդ քեզ արգելել ասել` ես գեր եմ, ես ծույլ եմ, և այլն:
45. Հետևել առողջական վիճակին:
46. Լավ գրքեր կարդալ: Ուղեղի համար մարզանքը պակաս կարևոր չէ, քան մարմնինը:
47. Սիրել ապուրներ:
48. Խուսափել կազմվածքը քողարկող լայն հագուստից:
49. Չանտեսել մերսումները:
50. Աշխատանքից լիարժեք կերպով հանգստանալ: