Գլխավոր Դեսից-դենից Երեք նշան, որ առաջին ժամադրությունը պետք է լինի վերջինը

Երեք նշան, որ առաջին ժամադրությունը պետք է լինի վերջինը

1471
0

Մանկուց մենք լսում ենք առաջին հայացքից սիրո մասին, բայց քանի՞ երջանիկ ավարտով պատմություն գիտեք: Ճակատագրական հանդիպման մասին ռոմանտիկ գաղափարները հաճախ մթագնում են սիրահարների աչքերը։

Ներկայացնում ենք երեք նշան, որ առաջին ժամադրությունը պետք է լինի վերջինը:

Զրույցներ սեքսի մասին

Գլինտվեյն սպիտակ գինով, գարեջրով և կոնյակով. ընտրիր քո սիրելի տարբերակը
Դեկտեմբերի 4 ամենավտանգավոր օրերը՝ ըստ լուսնային օրացույցի
Օդրի Հեփբերնի այս մեկ խորհուրդը կօգնի պահպանել երիտասարդությունը
Առաջին ժամադրությունը, որպես կանոն, հանդիպում է անծանոթ մարդու հետ, որի հիմնական նպատակը միմյանց ճանաչելն է։ Ու թեև սեքսը հարաբերությունների անբաժանելի մասն է, դրա մասին խոսակցություն սկսելը, դիմացինի անգամ ազգանունը չիմանալով, առնվազն տարօրինակ է։

Նախկին ընկերոջ/ընկերուհու քննարկում

Մեկ այլ կարմիր դրոշ է նախկին հարաբերությունների մասին խոսելը: Առաջին ժամադրության ժամանակ պետք է խոսել ձեր ծրագրերի և նպատակների մասին: Եթե ​​դիմացինը սկսում է հիշել անցյալի հարաբերությունները, նա, հավանաբար, ամբողջությամբ չի հեռացել դրանցից:

Զրույցներ համատեղ ապագայի մասին

Մեկ այլ ահազանգ է համատեղ ապագայի մասին անհապաղ խոսակցությունը: Անշուշտ կան մարդիկ, ովքեր դա ռոմանտիկ են համարում։ Սակայն իրականում սա մանիպուլյացիայի դասական դրսևորում է։ Ինչպե՞ս կարող է մարդը, ով Ձեզ ճանաչում է ընդամենը մի քանի ժամ, պլանավորել համատեղ կյանք: