Գլխավոր Դեսից-դենից Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսունն անց անձինք

Մի քանի անսպասելի փաստ, որոնք սկսում են գիտակցել երեսունն անց անձինք

1385
0

Մի քանի անսպասելի փաստ, որոնք հասկանում են 30-ը բոլորած անձինք, որոնց անհոգ երիտասարդությունն արդեն անցել է, իսկ անհոգ ծերության համար դեռ բավականին ժամանակ կա:

  • Հանկարծ հայտնաբերում ես, որ շատ հայտնիներ ավելի երիտասարդ են, քան դու, և ավելի հաճախ ես ինքդ քեզ հարցնում, թե ինչ այնպես չես արել:
  • Ի հեճուկս այն կարծիքի, թե «ամենազիլը» գիշերային զվարճանքն է ընկերների հետ, դիջեյով և ալկոհոլով, այնուհանդերձ, իրականում «ամենազիլն» արդեն ողջամիտ ժամին քնելն է:
  • Դեռահասներն սկսում են ազդել նյարդերի վրա: և ամեն անգամ նրանց խմբերին բախվելիս, մտածում եք. «Գրողը տանի, մենք այդպիսին չենք եղել»:
  • Ընկերների հետ տեսնվելն ավելի դժվար է դառնում և պետք է շատ ջանալ, որպեսզի հանդիպումը, ի վերջո, տեղի ունենա: Քանի որ նրանց տնից դուրս բերելը գրեթե անիրական է:
  • Այն, ինչ առանց դժվարության տրվում էր հինգ տարի առաջ, հիմա գրեթե անհնար է:
  • Ձեզ համար ամենագրավիչ մարդը համրն է:
  • Դուք հասկանում եք, որ աշխարհում ամենաթանկ ու ամենակարևոր մարդիկ ծնողներն են, և պատրաստ եք նրանց հետ հնարավորինս ավելի շատ շփվել:
  • Հազվադեպ երևույթ է փող աշխատել այն աշխատանքով, որը դուք սիրում եք:
  • Երբեմն ձեր մարմինը ցավում է առանց որևէ պատճառի, և դուք ոչինչ չեք կարող անել:
  • Դուք նախընտրում եք ունենալ հինգ մոտ ընկեր, քան տասնհինգ ծանոթ:
  • Փոքր ժամանակ մտածում էիք, որ մեծերը գիտեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ոչ մի նման բան: Բացի, իհարկե, ծնողներից: Նրանք իրավացի են գրեթե ամեն ինչում: