Գլխավոր Դեսից-դենից Ինչպես պատրաստել իդեալական սուրճ. 10 խորհուրդ՝ փորձառու սուրճ պատրաստողից

Ինչպես պատրաստել իդեալական սուրճ. 10 խորհուրդ՝ փորձառու սուրճ պատրաստողից

2919
0

10 խորհուրդ՝ փորձառու սուրճ պատրաստողից, թե ինչպես պատրաստել շատ համեղ սուրճ։

1. Մաքուր ջուր

Եթե ուզում եք համեղ սուրճ պատրաստել, ապա մոռացեք ծորակի ջրի մասին: Ձեզ անհրաժեշտ է մաքուր ջուր:

2. Մի շտապեք

Եթե Դուք սուրճը եփում եք ջազվեի մեջ, ապա միշտ եփեք շատ ցածր կրակի վրա: Հիշեք՝ սուրճը պետք է երկար եփել:

3. Նեղ պռունկով ջազվե

Եթե սուրճը եփեք նեղ պռունկ ունեցող ջազվեի մեջ, ապա այն շատ ավելի բուրավետ կլինի:

4. Աղ ավելացրեք

Տառացիորեն երկու-երեք բյուրեղիկ: Աղի համը չպետք է զգացվի. այստեղ հաղթաթուղթը այն է, որ աղն ինչ-որ հասկանալի ձևով ուժեղացնում է սուրճի բույրը:

5. Կոճապղպեղ

Շատ չնչին չափով ավելացրեք: Հավատացեք՝ տարբերությունը միանգամից կզգաք:

6. Շաքար

Օգտագործեք շագանակագույն շաքար:

7. Աղացվածք

Աղացվածքի աստիճանը որոշեք ինքներդ:

8. Մի թողեք, որ սուրճը եռա

Սա գլխավոր կանոնն է. հենց խիտ փրփուր է առաջանում, միանգամից ջազվեն վերցրեք կրակից: Սպասեք մի փոքր, հետո կրկնեք երեք անգամ: Մի թողեք, որ խիտ փրփուրը վերանա:

9. Հատիկավոր սուրճ

սուրճ

Օգտագործեք լավ որակի հատիկավոր սուրճ: Մոռացեք աղացած սուրճերի մասին:

10. Եփվելուց հետո թողեք, որ սուրճը հանգստանա

Հենց սուրճը պատրաստ է, միանգամից մի լցրեք բաժակի մեջ: Մոտ 30 վայրկյան թողեք ջազվեի մեջ, հետո նոր լցրեք բաժակները: