Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հունիսի 19-ից 25-ը.
ԽՈՅԵՐ
Սիրելին չի ցանկանա ձեզ երկար ժամանակով բաց թողնել, անգամ եթե դուք խիստ զգաք դրա կարիքը:
ՑԼԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել պատասխանատու ինչ-որ քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք կհասկանաք, որ մի ամբողջություն եք կազմում ձեր սիրելիի հետ, որը հնարավոր չէ մասնատել, անգամ եթե շատ մեծ ցանկություն լինի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք երկար կպարզաբանեք սիրելիի հետ, թե ով է մեղավոր այս կամ այն անհարթություններում, որոնք առկա են ձեր միջև:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր ներքին զգացողությունը կլինի շատ ավելի ուժեղ, քան երբևէ եղել է: Անպայման օգտվեք այդ հանգամանքից:
ԿՈՒՅՍԵՐ
Կարծես թե ինչ-որ մեկը կուրորեն սիրահարված է ձեզ: Ձեր շուրջը նայեք և, ամնայն հավանականությամբ, հենց այսօր դուք կնկատեք նրան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք պետք է զիջումների գնաք ձեր սիրելիի համար, որպեսզի նա հանգստանա և դադարի ինչ-ինչ խնդիրների պատճառով անհանգստանալը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեզ դժվար կլինի բացատրել սիրելիին, թե իրականում դուք ինչ եք զգում և ակնկալել, թե ինչ արձագանք կունենա նա դրա վերաբերյալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Բարեհաջող ժամանակ է, որպեսզի փոփոխություններ մտցնեք սիրելիի հետ հարաբերություններում:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք առեղծվածային կլինեք ինչպես շրջապատի, այնպես էլ սիրելիի համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Կարևոր է կոմպրոմիսի գնալ սիրելիի հետ: Անգամ միմյանցից շատ տարբեր մարդիկ կարողանում են միասին ապրել, եթե շատ են ցանկանում:
ՁԿՆԵՐ
Աստղերը հուշում են սիրելիի հետ գնալ գնումների և այնպիսի մի բան գնել, որը ձեր սրտով կլինի, թեկուզ և անպետք իր լինի տան համար: