Գլխավոր Դեսից-դենից Սխալներ, որ գործում են աղջիկները հարաբերություններ սկսելիս

Սխալներ, որ գործում են աղջիկները հարաբերություններ սկսելիս

850
0

Ի՞նչ հիմնական սխալներ են գործում աղջիկները.

1. Ամենալավը երևալու փորձը: Աղջիկները փորձում են ի ցույց դնել իրենց բոլոր դրական կողմերը, տաղանդներն ու ունակությունները և հնարավորինս լավ հանդես գալ տղամարդու աչքերում: Սակայն, հիշեք, որ տղամարդը ենթագիտակցորեն պետք է առաջնորդ լինի հարաբերություններում, հետևաբար, թույլ տվեք, որ նա դրսևորի իրեն:

2. Հեռահար ծրագրեր: Պետք չէ հարաբերությունների սկզբից խոսել ամուսնության և հեռուն գնացող ծրագրերի մասին: Բավական է միայն, որ տղամարդն իմանա ձեր մտադրությունների լրջության մասին, իսկ լրացուցիչ ճնշումը կարող է վախեցնել նրան:

3. Նախորդ հարաբերությունները: Նոր հարաբերոթյուններ սկսելիս անցյալին անդրադառնալը տաբու է: Նույնիսկ եթե սիրելին հարցնում է Ձեր անցյալի մասին, հարկ չկա ամեն ինչ պատմել բոլոր մանրամասներով և փորձել պարզել նրա անցյալը: Այժմ ձեր կյանքում նոր փուլ է սկսվում, ուրեմն անցյալը թողեք հետևում, և երբեք մի՜ համեմատեք նրան ուրիշների հետ:

4. 24 ժամ կապի մեջ: Պետք չէ զանգահարել նրան 5 րոպեն մեկ կամ սիրային նամակներ գրել: Դրանով դուք ցույց եք տալիս տղամարդուն, որ նա ձեր կյանքում գլխավոր և առաջնային տեղ է զբաղեցնում, և ուրեմն պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Եվ պետք չէ անընդհատ հարցնել նրան, թե որտեղ է և ինչ է անում, մի՜ զրկեք տղամարդուն նրա ազատությունից: Մի վերածեք հոգատարությունը բացարձակ վերահսկողության:

5. Վերլուծություններ: Պետք չէ վերլուծել ձեր հարաբերությունների ամեն դետալն ու եզրակացություններ անել՝ նա բավական ջերմ չէ, ուշադիր չէ և այլն: Թույլ տվեք, որ հարաբերությունները զարգանան իրենց հունով:

Փորձեք խուսափել հարաբերություններում ավելորդ վերահսկողությունից, լարվածությունից և լրացուցիչ խնդիրներ մի ստեղծեք: Ի վերջո, պարտադիր չէ, որ լիովին փոխեք ձեր կյանքը և դառնաք նրա առօրյայի պարտադիր բաղադրիչ: Թույլ տվեք, որ հարաբերությունները բնակակնոն զարգանան: