Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հուլիսի 31-ից օգոստոսի...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը

1364
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին շատ սառը կլինի։ Դուք չեք հասկանա , թե որտեղից է գալիս այդ սառնությունը։ Լավ կլինի հարցերի միջոցոով փորձեք պարզել նրա տրամադրության պատճառը։ Այդպես դուք էլ ավելի հանգիստ կլինեք։

ՑԼԵՐ

Լավ կլինի չհակաճառեք ձեր սիրելիին։ Միևնույն է՝ ոչնչի չեք կարող հասնել։ Ավելի լավ է համաձայնվեք նրա հետ և թողնեք, որ նա կայացնի կարևոր որոշումները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե որոշել եք ծառ տնկել և տուն կառուցել, ապա այս շաբաթը շատ բարեհաջող է նման գործողությոններ ծրագրելու համար։ Ի դեպ, երեխաները ևս կարող են ձեզ օգնել որոշ գործերում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք, կարծես թե, շատ ժամանակ եք անցկացնում ձեր սիրելիի հետ։ Փորձեք մի քիչ սահմանափակել հանդիպումները։ Այդպես կկարողանաք ամրապնդել հարաբերությունները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ բառերով արտահայտել զգացմունքները։ Բավարարվեք պերճախոս հայացքով։ Կարոող եք նաև սիրելիին ծաղիկներ նվիրել։ Դա շատ հաճելի կլինի նրա համար։

ԿՈՒՅՍԵՐ

Համատեղ աշխատանքը միավորում է մարդկանց։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ փորձեք սիրելիի հետ որևէ գործ ձեռնարկել միասին։ Այդպես և կշփվեք, և աշխատանքը երկուսի մեջ կկիսեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի շարք բացահայտումներ կկատարեք անձնական կյանքում։ Դրանցից որոշները հաճելի կլինեն, որոշները՝ ոչ։ Ուշադիր զննեք բոլոր հնարավորություններն ու կայացրեք ճիշտ որոշումներ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք շատ կցանկանաք մեկի մասին հոգ տանել։ Հավանաբար այդ մեկի դերում կլինի ձեր սիրելին։ Սակայն պետք չէ ամեն ինչ չափազանցնել։ Փորձեք մի փոքր նվազեցնել ձեր մեջի ջերմությունն ու բալանսի բերել ամեն ինչ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ շատ ժամանակ չի տրամադրի, սական փոխարենը կցանկանա, որ դուք ձեր ազատ ժամանակի մեծ մասն իրեն տրամադրեք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Լավ կլինի, որ ընկերների և սիրելիի հետ որևէ տեղ գնաք, նստեք, խոսեք, զվարճանաք։ Այդպես կկարողանաք ցրվել և կհասկանաք, թե որքան ընդհանրություններ ունեք սիրելի հետ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի տխրեք նրա համար, որ ձեր հարաբերությունները նման չեն սովորական հարաբերությունների։ Յուրահատուկ լինելը առավելություն է։ Պարզապես, աշխատեք այնպես անել, որ այդ ինքնատիպությունը չվերածվի տարօրինակության։

ՁԿՆԵՐ

Ձեր ցանկացած բառը ձեր սիրելին շատ տարօրինակ ձևով կընկալի։ Նա կամ կանի այնպես, ինչպես ասում եք, կամ էլ՝ ճիշտ հակառակը։ Ճիշտ է՝ նման հարաբերությունները հեշտ չեն, բայց հետաքրքիր են։