Գլխավոր Դեսից-դենից Ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ

Ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ

3182
0

Ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունն իրենց զուգընկերուհու հանդեպ: Ամենատխուրն այն է, որ այդ նշաններից շատերը մենք նկատում ենք արդեն այն ժամանակ, երբ ինչ-որ բան փոխելը չափազանց ուշ է լինում: Հաճախ անգամ մենք ինքներս ենք ենթագիտակցաբար դրանք անտեսում՝ վախենալով կորցնել սիրելի տղամարդուն:

Եվ այսպես՝ ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ:

1. Նա այլևս Ձեզ իր առաջնահերթությունը չի համարում

Երբ տղամարդը սկսում է ձեզ վերաբերվել՝ որպես «պահեստային օդանավակայանի», այլ կերպ ասած՝ ձեզ դիտարկում է՝ ինչպես հաջող տարբերակներից մեկը, որն իրեն տվյալ պահին ձեռք է տալիս, դա տագնապալի ահազանգ է: Սա նշանակում է, որ ձեր զուգընկերը սկսում է կորցնել հետաքրքրությունն ընդհանուր առմամբ՝ հարաբերությունների, իսկ մասնավորապես՝ ձեր նկատմամբ: Դա ընդունելը ցավոտ ու անգամ փոքր-ինչ ստորացուցիչ է, բայց դրանում ոչ մի աղետալի բան չկա. կյանք է, և նման բաներ բոլորի հետ են պատահում: Պատճառները կարող են բազմաթիվ լինել, կարող են և առհասարակ չլինել: Ձեր խնդիրը պետք է լինի չփորձել ինչ-որ բան «փոխել» ձեր մեջ կամ ձև անել, թե ոչինչ տեղի չի ունենում, այլ պարզապես ճիշտն ասել: Դուք արժանի եք նրան, որ ձեզ էլ սիրեն այնպես, ինչպես դուք եք սիրում: Եվ հաստատ դուք արժանի չեք, որ ձեր զուգընկերը ձեր մասին հիշի միայն այն ժամանակ, երբ ձանձրանում է ու անելու բան չունի:

2. Նա այլևs նույնքան կրքոտ չէ, որքան նախկինում էր

Եթե ձեր զուգընկերը սկսում է հեռանալ, խուսափում է ինտիմից ու կատեգորիկ կերպով հրաժարվում է բացատրել դրա պատճառը, ապա կարող եք վստահ լինել՝ պատճառ հաստատ կա: Հավանաբար նա կամ դեռ մինչև վերջ չի որոշել՝ ինչ անել, կամ վախենում է ձեզ ասել, որ խնդիր կա, սակայն արդեն մտածում է հեռանալու մասին: Այս երևույթի հետ պետք է զգույշ լինել. եբեմն տղամարդիկ իրենց այդպես են պահում, երբ աշխատանքում կամ ֆինանսների հետ կապված խնդիրներ ունեն: Դրա համար կարևոր է չշտապել, իսկ ավելի ճիշտ է պարզ խոսել ամեն ինչի մասին: Իսկ եթե ձեր վատագույն վախերը հաստատվում են, մի պահեք նրան:

3. Նա շարունակ լքում է քեզ ու ժամանակ անցկացնում ուրիշների հետ

Եթե տղամարդն անընդհատ տեղափոխում կամ չեղարկում է ժամադրությունները, ջանքեր չի գործադրում, որ տեսնվեք, նա արժանի չէ ձեր ուշադրությանը: Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն բան դեռ 2 շաբաթ կարգին է եղել, բայց դա ոչինչ չի նշանակում: Եթե տղամարդը ցանկանա ձեզ տեսնել, նրան չի խանգարի ոչ ծանրաբեռնված աշխատանքը, ոչ էլ բնական աղետները: Իսկ ահա եթե նա խորամանկում է, նշանակում է՝ նրա հետաքրքրությունն ակնհայտորեն կորչում է ձեր նկատմամբ, եթե արդեն չի կորել: Իհարկե, բոլորի մոտ կարող են լինել լարված օրեր ու խնդիրներ, բայց եթե տղամարդն իր ընկերների համար ժամանակ է գտնում, իսկ դուք այդ ընթացքում տանն եք նստած ու սպասում եք նրա զանգին, դա խնդիր է:

4. Նա բռնկվում է առանց տեսանելի պատճառների

Երբ տղամարդիկ սկսում են կորցնել հետաքրքրությունը զուգընկերուհու նկատմամբ, նրանք հաճախ են անկապ հարձակվում, և դա անում են յուրաքանչյուր առիթով ու առանց առիթի: Նրանք մեղադրում են, քննադատում, կտրուկ պատասխանում: Ամեն ինչ շատ պարզ բացատրություն ունի. ձեր զուգընկերը առիթ է փնտրում հարաբերությունները խզելու և հեռանալու համար: Բայց դա նրա համար քիչ է. նա ուզում է, որ դուք ձեզ մեղավոր զգաք: Այնպես որ, նրա խնդիրը սադրելն է ու հարաբերությունների խզման համար առիթ պոկելը:

5. Նա երկար ժամանակ կամ առհասարակ չի պատասխանում ձեր հաղորդագրություններին ու հեռախոսազանգերին

Եթե նախկինում տղամարդը զանգում կամ գրում էր ձեզ օրն ամենաքիչը 3 անգամ, ապա այժմ իրավիճակը փոխվում է. նա չի պատասխանում ձեր զանգերին ու նամակներին: Նման դեպքում վստահաբար կարելի է ասել, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Նա, ում համար դուք թանկ եք, ուզում է լսել ձեր ձայնը ու չի խնայում իր ժամանակը դրա համար, որքան էլ զբաղված լինի: Իհարկե, բոլորիս է պետք հանգստանալ իրարից, բայց ոչ այդ աստիճանի:

6. Դուք սկսում եք ազդել նրա նյարդերի վրա

Երբ զուգընկերը կորցնում է հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ, նա սկսում է բացահայտել իր ոչ այնքան հաճելի կողմերը: Նրան սկսում են նյարդայնացնել նույնիսկ այն բաները, որոնք ժամանակին հիացրել են նրան: զարմանալի բան չկա: Տղամարդը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար պատճառ է որոնում, որ վերջապես լքի ձեզ: Օրինակ, նա հատուկ ինչ-որ բան է հորինում, որ «նեղանա» ձեզնից, թեպետ դուք ոչինչ չեք էլ արել: Արդարանալը կամ պաշտպանվելն անօգուտ է: Նրա նպատակը ձեզ հունից հանելն է ու այդքան երանելի ու երկար սպասված ազատությունը ստանալը:

7. Նա այլևս համատեղ պլաններ չի կազմում

Եթե ձեր զուգընկերն արդեն համատեղ ընթրիքներ, ուղևորություններ չի պլանավորում, չի երազում ու չի կազմում այլ համատեղ ծրագրեր, նշանակում է՝ նրա պլանների մեջ դուք պարզապես չկաք: Նրա համար այդ դեպքում արդարացումներ մի փնտրեք: Կանգ առեք ու բաց թողեք նրան: