Ձեզ ենք ներկայացնում սուրճով և ընկույզով տորթի բաղադրատոմսը, որը կդառնա ձեր սիրելի աղանդերը․․․
Մերի Ռոուզ Բերին բրիտանացի հայտնի խոհարար է և դեսերտի (աղանդերի) պատրաստման մասնագետ: Նա ստացել է իր գիտելիքները Ֆրանսիայի հեղինակավոր Le Cordon Bleu խոհարարական դպրոցում, այնուհետև դրանք փոխանցել հանրությանը: Այսպիսով, Մերին հրատարակում է խոհարարական գրքեր, վարում է հեռուստատեսային շոուներ խոհարարության թեմայով, ինչպես նաև մշակում է իր յուրահատուկ բաղադրատոմսերը:
Դրանցից մեկը սուրճով և ընկույզով տորթն էր: Նրա առավելությունը մյուս դեսերտների համեմատ այն է, որ պատրաստելու համար ձեզ հարկավոր չեն լինի բարդ մթերքներ, ինչպես նաև շատ ժամանակ։ Այս տորթը պատրաստվում է 10 րոպեում, մնացած ժամանակը պարզապես թխվում է։ Պատրաստեք ինքներդ սուրճի և ընկույզի դեսերտ, որը հարմար է կարևոր ամսաթվերը նշելու և երեկոյան հյուրասիրության համար:
Պատրաստման ժամանակը – 40 րոպե:
Բաղադրատոմս 6 անձի համար
Բաղադրիչներ
Խմորի համար
Կարագ – 225 գ
Շաքարի փոշի – 225 գ
Սպիտակ ալյուր – 275 գ
Փխրեցուցիչ – 1 ճ.գ
Հավի ձու – 4 հատ:
Կաթ 3.2% – 2 ճաշի գդալ
Թարմ եփած սուրճ – 2 թ․գ․
Ընկույզ կտրատած – 75 գ
Կրեմի համար
Կարագ – 75 գ
Շաքարի փոշի – 225 գ
Կաթ 3.2% – 2 ճ.գ
Թարմ եփած սուրճ – 2 ճ․գ
Ընկույզ կտրատած – 30 գ
Պատրաստման ձևը
Խառնել խմորի բոլոր բաղադրիչները մինչև ստացվի միասեռ զանգված: Խմորը 35 րոպե թխում ենք տարբեր տարաների մեջ, կամ մեկ մեծի մեջ՝ կախված նրանից՝ միաշերտ, թե բազմաշերտ տորթ եք ուզում։
Երբ խմորը պատրաստ է, թողնում ենք, որ սառչի սենյակային ջերմաստիճանում։ Այդ պահին պատրաստում ենք կրեմը. առանձին ամանի մեջ խառնում ենք բոլոր բաղադրիչները մինչև ստացվի միասեռ զանգված: Երբ խմորները սառչեն, դրանց վրա հաստ շերտով քսել կրեմը։