Գլխավոր Դեսից-դենից Oրական որքան պետք է ֆիզիկական վարժություններ անել՝ առողջ լինելու համար

Oրական որքան պետք է ֆիզիկական վարժություններ անել՝ առողջ լինելու համար

661
0

Հետազոտողներն ասում են, որ ֆիզիկական վարժություններ անելու նվազագույն չափը պետք է բարձրացվի, քանի որ ավելի շատ վարժություններ անելը կարող է զգալիորեն իջեցնել 5 լուրջ հիվանդություններ ձեռք բերելու ռիսկերը:

Ավելացնելով նվազագույն մակարդակի ֆիզիկական վարժություներ անելու շեմը՝ մենք կարող ենք նվազեցնել կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղ ու շաքարային դիաբետ ձեռք բերելու, ինչպես նաև սրտի հիվանդություններ և կաթված ունենալու ռիսկերը:

Ներկայումս առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական նվազագույնը 150 րոպե քայլել կամ 75 րոպե վազել, կամ դրանց հավասար ֆիզիկական վարժություններ անել:

ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետազոտողները պարզել են, թե ինչքան նվազագույն մակարդակը բարձրացնելով մենք կարող ենք կրճատել այդ 5 քրոնիկ հիվանդությունները ձեռք բերելու ռիսկերը:

Նրանք ուսումնասիրել են 1980 թվականից մինչև 2016 թվականն արված բոլոր ուսումնասիրությունները, որոնք կետրոնացած էին այդ հիվանդություններից գոնե մեկի վրա: Պարզվեց, որ բարձր ֆիզիկական ակտիվություն ունենալը սերտորեն կապված էր սրտի հիվանդությունների ռիսկի կրճատման հետ:

Ուսումնասիրությունը նաև պարզեց, որ այդ 5 հիվանդությունների ռիսկերի նվազումը ամենաշատը գրանցվեց, երբ մարդիկ շաբաթական 400 րոպե ակտիվ ֆիզիկական վարժություններ էին կատարել:

Գիտնականներն ասում են, որ 400 րոպե ակտիվ վարժություններ անելը, օրինակ ամեն օր 10 րոպե աստիճաններ բարձրանալը, 15 րոպե փոշեկուլով բնակարանը մաքրելը, 20 րոպե այգում աշխատելը, 20 րոպե վազելը, և 25 րոպե քայլելը կամ հեծանիվ քշելը կարող են կտրուկ իջեցնել վերոնշյալ 5 հիվանդությունները ձեռք բերելու ռիսկերը:

«Ուսումնասիրությունները պարզել են, որ ավելի շատ ֆիզիկական ակտիվություն ունենալը սերտորեն կապվում է կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղ, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություններ և կաթվածներ ունենալու ռիսկերը նվազեցնելու հետ: Ուստի, ամենալավ արդյունքը կլինի շաբաթական 400 րոպե ֆիզիկական ակտիվություն ունենալը:»