Հուլիսի 8-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 9-13-ը՝ առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, հուլիսի 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ը 3-4 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +34+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+32,
Տավուշում՝ գիշերը` +15+21, ցերեկը` +30+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +20+30,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +37+39,
Արարատում՝ գիշերը`+22+25, ցերեկը` +38+40,
Արմավիրում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +38+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +38+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +36+39,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +28+32,
Արցախում՝ գիշերը` +18+22, ցերեկը՝ +33+37: