Ապրելակերպի ապրանքանիշ և առցանց շուկա Minted-ը, որը հիմնված է Սան Ֆրանցիսկոյում, և BRIDES՝ թվային հրատարակությունը, հայտարարել են 2024 թվականի տարվա հարսանեկան գույնը՝ Marseille Bleu (մարսելյան կապույտ):
Minted Weddings-ի փոխնախագահ Էմիլի Բարին Fox News Digital-ին ասել է, որ վառ կապույտ Marseille Bleu-ն ունիվերսալ է: Համարձակ կապույտը 2024 թվականին կլինի հարսանեկան ամենատարածված գույնը:
Ըստ Բարրիի՝ այս գույնը ներկայացնում է վառ ու չեզոք գույների հավասարակշռություն, ինչը հարմար է պաշտոնական առիթների կամ ծովափնյա խնջույքների համար:
«Կապույտը փոխում է ձևը և, կախված կիրառումից, կարող է գործնական, ռոմանտիկ, ժամանակակից կամ որևէ այլ կերպար ստեղծել»,-ասել է նա:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...