Մի մարդ դիմում է քահանային, թե` Տեր Հայր, ուզում եմ բաժանվել:
Քահանան էլ ասում է.
-Շատ լավ, բայց մի պայմանով:
-Ի՞նչ պայման:
-Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ:
-Էէէէէէէէէ, Տեր Հայր…
-Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:
-Լավ, կասեմ:
Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.
-Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:
Մարդը պատասխանում է.
-Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…
«Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց»:
Եփես. 5:25
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան
https://www.facebook.com/HayrZakaria/posts/4952959771404968
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...