Գլխավոր Լուրեր Պատահարներ ԴԱՀԿ–ի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, մի քանի մեքենա վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

ԴԱՀԿ–ի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, մի քանի մեքենա վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

2448
0

Այսօր՝ հուլիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչական շենքի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ, ովքեր մարել են հրդեհը, սակայն գրեթե ամբողջովին ոչ շահագործելի է դարձել ВАЗ 21010 մակնիշի 34 PՏ 949 համարանիշի, Mercedes մակնիշի 34 CV 251 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 75 ՏP 007 համարանիշի և մասամբ այրվել են BMW մակնիշի 34 NT 584 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 91 XX 999 համարանիշի և Volkswagen մակնիշի 22 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Կա 2 վարկած. կամ անցորդը կամ անցորդները անփույթ են գտնվել, ծխախոտ են նետել չոր խոտերի մեջ, կամ էլ միտումնավոր հրկիզել են ավտմեքենաները:

Այդ 2 վարկածի ուղղությամբ հետաքննություն է կատրվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասված բոլոլ ավտոմեքենաների տերերը ԴԱՀԿ աշխատակիցներ են, քանի որ այս տարածքում, նշված ավտոկայանատեղիում կողմնակի ավտոմեքենաների մուտքը խստիվ արգելված է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: