Գլխավոր Լուրեր Բնապահպանության նախարար. ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

Բնապահպանության նախարար. ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը

3089
0

Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշակի ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է», – ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ սա համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում:

«Այս պահի դրությամբ չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթաց ենք մեկնարկում», – ասել է նախարարը: